Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիեւային հրավիրում է Արցախ

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին, և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է, և, եթե նա ընդունի այդ հրավերը, պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:

Բայց, եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով, ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա:

Ոչ միայն անկատար կմնա, այլ, եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և, որպես հյուր, փոխադարձ այցերն են:

Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել:

Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4450 դիտում

Ամերիկա-իրանական փոխադարձ սպառնալիքներ ու պահանջներ. աշխարհը կարող է հայտնվել վառելիքային ճգնաժամի առաջ

Ֆուտբոլ Երևանի քաղաքապետի դեմ. Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ֆուտբոլային հանդիպումից

Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը

Այդ թեմային չեմ կարող առանց էմոցիաների արձագանքել, ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին

Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին. լուսանկարներ

Ճամբարակում «BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում

Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով

Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը

Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն