Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ:

Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը առողջապահության նախարարության խորհրդատուների և կլինիկական օրդինատուրայի բազա հանդիսացող խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Նեղ մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետներն օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Հիմնական շեշտադրումը դրվել է կլինիկական օրդինատուրայի և ռեզիդենտուրայի գործառույթների առանցքային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վրա:

Մասնագետները կարևորել են կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրումը որպես որակյալ բժշկական կադրերի պատրաստման նոր մոդել: Ծավալված բուռն քննարկման ընթացքում խորհրդատուները հաստատել են մոտեցումը, որ ռեզիդենտուրան բժշկական օգնության և ծառայությունների մատուցում է՝ ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բժշկի հսկողությամբ, հետևաբար կլինիկական ռեզիդենտուրայի հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով:

Խորհրդատուները փաստել են, որ օրենքի նոր նախագծում խնդրահարույց են նաև կլինիկական ռեզիդենտուրա իրականացնող կազմակերպությունների ցանկը, իրավասությունները, գիտական կազմակերպությունների դերը:

Տպել
554 դիտում

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևան. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում