Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելք կիրառված չէ, հետեւաբար միջնորդությունն անհիմն է։ Այս մասին այսօր՝ Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ դատարանին խնդրելով Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ այն չի պարունակում քրեադատավարական պահանջ։
Ավելի վաղ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի ազատ տեղաշարժման խախտված իրավունքը վերականգնելու եւ նրա սահմանահատման վրա դրված արգելանքը վերացնելու մասին:
Պետրոսյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը, որը պիտի հարուցվեր այս դատական քննության ընթացքում եւ քննության առարկա դառնար, պետք է վերաբերեր այն գործողություններին, որոնք իրականացվել էին այս վարույթի շրջանակներում, շարունակում էին առկա լինել, եւ որոնց արդյունքում միջնորդություն հարուցող անձը պետք է քրեադատավարական հստակ պահանջ ներկայացներ՝ դրա վերաբերյալ ակնկալելով դատարանի որոշում։
Սակայն, մեղադրող դատախազի համոզմամբ, հարուցված միջնորդությունն ուներ մոտավորապես հետեւյալ ձեւակերպումը․ «Մենք հարցումներ ենք կատարել եւ դրա արդյունքում վարույթն իրականացնող մարմնից ստացել տեղեկություններ, որ այս քրգործի շրջանակներում Խաչատուրովի սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում մուտքագրված արգելք կիրառված չէ»։
Հետեւաբար, թե պաշտպաններն ինչ են ակնկալում այս դատարանից, Պետրոս Պետրոսյանի համար անհասկանալի է․ «Վարույթի շրջանակներում մեզ տեղեկություններ հայտնի չեն, որ այս քրգործի շրջանակներում սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում պաշտպանի կողմից վկայակոչված կառավարության համապատասխան որոշման համատեքստում կիրառվել է արգելանք»,- ասաց նա՝ հավելելով, որ միջնորդությամբ դարձյալ փորձ կատարվեց ներկայացնել, որ այնպիսի գործողություններ են տեղի ունեցել, որոնք խախտում են անձանց իրավունքները։
«Պետք է փաստել, որ ներկայացված նյութերից եւ պաշտպանի կողմից ստացված պարզաբանումներից ինձ համար հասկանալի եղավ, որ որպես ամբաստանյալ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կիրառված արգելանք չկա, եւ ոստիկանության պարզաբանումից հասկանալի էր, որ ամբաստանյալը, լինելով գործով մասնակցող անձ, ունի պարտավորություն՝ այլ տեղանք չմեկնելու՝ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»։
Անդրադառնալով այս գործի շրջանակներում որպես միջնորդություն հարցված այս հանգամանքին՝ Պետրոս Պետրոսյանը փաստեց, որ դատարանի առջեւ կարող է բարձրացվել մեկ հարց․ արդյոք սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում արգելք կիրառվա՞ծ է, որը նախատեսված է օրենսդրությամբ։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ պաշտպանի կողմից հարուցված միջնորդությունը քրեական գործի հետ աղերս չունի, եւ չի կարող դատարանից սպասել մի հետեւության, թե դատարանն ինչպիսի գործողություններ պետք է իրականացնի։
Միանալով Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ մեղադրող մյուս դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը դատավարական առարկա չունի․
«Ակնհայտ էր, որ սույն գործով սահմանահատումների արգելք դրված չէ, եւ միջնորդությունից տպավորություն էր, որ էստեղ քննարկում ենք ՀՀ սահմանից ելումուտի ընդհանուր պրակտիկան։ Միջնորդությունը լրացնելիս հայտարարություններ հնչեցին, որ այդ տիպի սահմանափակումները պարբերական են եւ պիտի վերցվեն։ Ես վստահ եմ, որ դուք չեք կարող որոշել ՀՀ սահմանից մեղադրյալների ելումուտերի օրինականությունը»,- ասաց Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ սույն գործը վարույթ ընդունելիս Խաչատուրովի սահմանահատումների արգելք չի սահմանվել, իսկ միջնորդությունից պարզ էր, որ քննիչը եւս այդպիսի արգելք չի սահմանել։
Նշելով, որ Խաչատուրովի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը դատավարական որեւէ առարկա չունի՝ Բաղդասարյանը շեշտեց, որ այն չի կարող այստեղ քննարկվել․
«Դատարանն իրավասու չէ նաեւ ԱԱԾ-ից ու ոստիկանությունից պահանջել նախկինում կատարված գործողությունների կամ կայացրած որոշումների կամ գրած գրությունների հիմքեր, որովհետեւ դրանք սույն դատաքննության առարկա չեն կարող հանդիսանալ։ Այս պահին սահմանահատման արգելք չկա, նույնիսկ չլսեցի՝ ով է ուզել դուրս գալ ու արգելել են, հետեւաբար դատարանը որեւէ արգելք սահմանել կամ վերացնել կամ նախկինում կիրառվածի հիմքեր պահանջել չի էլ կարող»,- եզրափակեց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT