Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի ազատ տեղաշարժման խախտված իրավունքի վերականգնելու եւ նրա սահմանահատման վրա դրված արգելանքը վերացնելու մասին:
Միհրան Պողոսյանը հիշեցրեց՝ Խաչատուրովի նկատմամբ ի սկզբանե ընտրվել է խափանման միջոց կալանավորումը, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը, եւ սահմանված 5 միլիոն դրամը մուծելուց հետո նա ազատ է արձակվել: Պաշտպանի խոսքով՝ իրենք վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել էին, որ Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, եւ այդ դեպքում խափանման միջոց կիրառվելուց հետո նա մեկնել էր ՌԴ, սակայն ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ նոյեմբերի 2-ին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կրկին առանց խոչընդոտ վերադարձել է ՀՀ:
Պաշտպանն ընդգծեց, որ այդ ժամանակ, փաստորեն, խափանման միջոցի կիրառման արդյունքում սահմանահատման արգելք չի եղել. «Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ՝ սահմանահատման արգելք կարող է կիրառվել միայն այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն, եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն էլ՝ խափանման միջոց գրավի դեպքում կիրառվել չի կարող: Սակայն երբ հունիսի 8-ին իմ պաշտպանյալը, անձնական անհրաժեշտությունից ելնելով, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ԱԱԾ սահմանապահ ուժերը թույլ չեն տվել նրան դուրս գալ ՀՀ-ից»:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ գործում առկա էլ չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանահատումների արգելք կիրառելու մասին փաստաթուղթ. «Հունիսի 4-ին դիմել էինք Ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել այն, ինչին ի պատասխան՝ դատարանը հունիսի 6-ին Քրեական հետախուզության վարչության պետին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ արգելք կիրառված լինելու դեպքում այն ենթակա է վերացման»:
Պաշտպանը նշեց, որ օգոստոսի 9-ին դիմել է ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանության պետին՝ պարզաբանման համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտից իրեն պատասխանել են՝ ասելով, որ սահմանահատման վրա արգելանք դրվել է քննչական ծառայության նախաձեռնությամբ՝ հունիսի 6-ին, այսինքն՝ նույն օրը, երբ դատարանը գրությամբ հայտնել էր, որ արգելքը ենթակա է վերացման: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի գրության համաձայն էլ՝ Խաչատուրովի տեղաշարժը վերահսկվել է, քանի որ նա հանդիսանում է ամբաստանյալ. «Կարող է թվալ, թե տրված գրության բովանդակությունն անփութության կամ օրենքի չիմացության արդյունք է, սակայն այն, որ դատարանը նման թույլտվություն տվել էր հունիսի 6-ին, եւ որ նույնն օրն էլ արգելք է սահմանվել, հանգեցնում այն հետեւության, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները: Ակնհայտ է, որ որոշ պաշտոնատար անձանց կողմից անօրինական կարգով կիրառված է եղել արգելք, եւ նրանք, չունենալով այդպիսի լիազորություն, անցել են իրենց լիազորությունները եւ արգելք ենք սահմանել, իսկ հետագայում մի շարք այլ պաշտոնատար անձինք, ունենալով դատարանի գրություն՝ վերացնելու այն, չեն իրականացնել»:
Պաշտպանը միջնորդեց նաեւ ՍԵԿՏ համակարգի շահագործողներից պահանջել արգելքի կիրառման հիմնավորումների պատճենները:
Նշենք, որ միջնորդություն ներկայացնելիս Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, նիստը ընդմիջվեց, ապա որոշ ժամանակ անց շարունակվեց:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT