Քաղաքապետը մնացել է իր գործառույթների մեջ, որևիցե խախտում օրենսդրական առումով չկա. Ալեն Սիմոնյան

03/12/2019 schedule13:07

Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա պնդմամբ՝ քաղաքապետը մնացել է իր գործառույթների մեջ, որեւէ խախտում օրենսդրական առումով չկա, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն ընդդիմությունը փորձում է ինչ-որ կերպ շահարկել:

Քաղաքապետարանի անդամների նվերների հետ կապված Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ գաղտնիություն չի եղել: Ըստ նրա՝ եղել են շնորհակալագրեր, որոնք նախապես տպվել են, անունները՝ գրվել ստորագրվել: «Դրա ի՞նչն է գաղտնի, երբ դու փաստաթղթավորված ամեն կազմակերպությանը փաստ ես տալիս, որ շնորհակալություն եմ հայտնում քեզ «այս բանի» համար: Գաղտնիի պարագայում գաղտնի է դա բոլոր իմաստներով»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իշխանությունները միայն նրա օբյեկտներն են ստուգում՝ Սիմոնյանն ասաց, որ որևէ մեկը որևէ մեկին չի թիրախավորել: «Ես վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի այն բիզնեսները, որոնք նա հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևիցե»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր գործարարի համար հիմա շատ ավելի պաշտպանված իրավիճակ է, քան երբևէ:

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի՝ «արագացված կերպով զինվորական ծառայություն անցնելու» նախագծին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ խմբակցությունում դեռ նախագիծը չի քննարկվել:

«Այն, որ մենք պետք է ունենանք արհեստավարժ Զինված ուժեր, կարծում եմ, որ ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, այն, որ ցանկալի է, որ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացնում»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այն փաստը, որ որոշ մարդիկ ծառայությունից խուսափելու նպատակով լքում են երկիրը, նույնպես առկա է:

Ինչ վերաբերում է դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու նախագծին, և Նաիրա Զոհրաբյանի այն մեջբերմանը, թե սա բացահայտ կաշառք է, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ պարագայում շատ դատավորներ, ուրեմն, կաշառակեր են, ու հարցը դուրս է գալիս լրիվ ուրիշ շրջանակ:

«Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը լուծված է, որովհետև ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք այսօր այնտեղ առկա են, թույլ չեն տալու, որ շարունակվի այն իրավիճակը, որը կար մինչ օրս»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հարցը ժամանակի խնդիր է, և այն, անկասկած, լուծվելու է, որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի:

Հարցին, թե արդյոք նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նոր Հայաստանում կարող է պաշտոն ունենալ, Սիմոնյանը նշեց, որ օրենքը հստակ է, և, եթե այն խախտվել է, պետք է վերականգնվի:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ գլխավոր դատախազի պաշտոնը վերականգնելու համար, քանի որ կարծում է, որ 2008-ին նրան ապօրինի են ազատել աշխատանքից:

«Վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու այն առումով, որ ՀՀ-ում բազմաթիվ դատական հայցեր են լինելու նախկին իշխանության օրոք իրականացված գործողությունների հետ կապված, որոնք անօրինական են գնահատվել, և դա լավ է, թող բոլոր հարցերի պատասխանները հնչեն»,- եզրափակեց Սիմոնյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1608 դիտում

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են