ՀՔԾ-ն վերջին 1 տարում վերականգնել է պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարիներին. Փաշինյան

29/11/2019 schedule12:05

ՀՔԾ-ն անկախ մարմին է, սակայն այս մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա է:

Այս մասին այսօր՝ ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ ինստիտուցիոնալ անկախությունը չի կարող նշանակել միջավայրային կամ մթնոլորտային անկախություն:

«Ինչպես ժամանակին ասում էին, առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պնդմամբ՝ այսօր ՀՀ-ում ՀՔԾ քննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները:

«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին երբ խոսում ենք, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Ամենևին, սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը նշանակի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական նպատակահարմարություն, հին կուլտուրան նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նմանատիպ նույնիսկ լուռ մեկնաբանությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Անկախ հանգամանքից, որ Հատուկ քննչական ծառայությունում կա մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով, բայց, ինչպես նշեց Փաշինյանը, այս տառապանքների միջով պետք է անցնենք, որ երկիրը դուրս բերենք նոր բարձունքի:

Ըստ ՀՔԾ տվյալների՝ վերջին 1 տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննված գործերով վերականգնվել է պետությանը հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարիների ընթացքում:

Փաշինյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ մեծ հաշվով կառավարության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնաընկալումը փոխելն ու մարդկանց ընկալումը փոխելն է պետական պաշտոնյայի նկատմամբ: «Յուրաքանչյուր պաշտոնյա և՛ ծառա է, և՛ տեր»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի կարող լինել օրենքից վեր:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1892 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին