Դասասենյակի պատերն ապամոնտաժել են, որ չքանդվի, ճաքերը քողարկում են դրոշի տակ (լուսանկարներ)

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N797-Ն որոշման համաձայն, Երեւանի թիվ 82 դպրոցն ընդգրկված է սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում: Ու թեպետ դասասենյակներից մեկի պատերը թուլանալու պատճառով տարիներ առաջ ապամոնտաժվել են, եւ տարածքը միացվել է միջանցքին, շենքը ոչ այնքան անմխիթար տեսք ունի: Ներսում եռագույն դրոշերը բազմաթիվ են: Պարզվեց՝ նաեւ դրանցով են քողարկվել պատերի ճաքերն ու վնասվածքները:

N82 դպրոցի շենքը, տնօրեն Լիլիթ Ասլանյանի տեղեկացմամբ, կառուցվել է 1963 թվականին: «Այդ թվականից ի վեր երբեւէ հիմնանորոգում չի եղել, հիմքի ամրացում եւ այլն: Մասնակի վերանորոգումներով ուղղակի տարիների ընթացքում առաջացած խնդիրները շտկվել են: Տանիքի վերանորոգում է եղել, մարզադահլիճի, տարբեր հարկերում՝ դասասենյակների, կաբիտենտենրի, բայց հիմնանորոգում, որպես այդպիսին, չի արվել»,- ասաց նա:

Թե շենքը վթարայնության ինչ կարգ ունի, տնօրենին հայտնի չէ: Չկա նաեւ մասնագետների եզրակացություն, որ այստեղ դասապրոցես կազմակերպելը կարող է վտանգավոր լինել, ուստի շենքն էլ հիմնանորոգման ենթակաների ցուցակում չէ:

«Երբ երկու տարի առաջ մասնագետների խումբը մտավ տուգումներ անցկացրեց, իրենք հատուկ սարքերով բոլոր հարկերը՝ նկուղից սկսած մինչեւ տանիք, բարձրացել են, ստուգել են: Քաղաքի բոլոր դպրոցներում այդ ստուգայցերը եղան, եւ մեզ էլ ասացին, որ այո, կան խնդիրներ, որովհետեւ հատկապես չորրորդ հարկում ունեինք հիմնականում պանելների տեղաշարժ, կարերից հեռացած էին եւ այլն: Տարիներ առաջ էլ դասասենյակներից մեկի պատերն այնքան թուլացած էին, որ հանձնարարվել է դրանք ապամոնտաժել, որպեսզի հետագայում չքանդվեն, չթափվեն: Բայց շատ լուրջ խնդիրներ, փառք Աստծո, դեռ չունենք: Իհարկե, եթե այսպես շարունակվի, բնականաբար տարիների ընթացքում կունենանք, ինչպես բոլոր շենքերը»,- կանխատեսեց Լիլիթ Ասլանյանը:  

Ի դեպ, հարեւանությամբ գործող թիվ 51 դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել, եւ տարրական օղակի 18 դասարանների աշակերտների դասապրոցեսը կազմակերպվում է համար 82-ում՝ երեք հերթով: Համար 82 դպրոցի աշակերտները 643-ն են:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան»-ի տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3876 դիտում

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան