Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը

26/11/2019 schedule11:54

Այսօր տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը, որի օրակարգում 1 հարց էր՝ հանձնաժողովի նախագահի ընտրությունը։

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները՝ Հայկուհի Հարությունյանը, Էդգար Շաթիրյանը, Նարեկ Համբարձումյանը, Լիլիթ Ալեքսանյանը և Արամայիս Փաշինյանը։

Ըստ օրենքի՝ հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնաժողովն իր կազմից հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է հանձնաժողովի նախագահ։

Մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը, հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը, տվյալ դեպքում՝ Արամայիս Փաշինյանը։

Ինքնաառաջադրվեցին 2 թեկնածուներ՝ Հայկուհի Հարությունյանն ու Էդգար Շաթիրյանը։ 1 դեմ և 3 կողմ քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։

Նա, իր ելույթում խոսելով հայերի մասին, նշեց, որ մեր հիմնական բնութագրիչն այն է, որ մենք մեծ հաջողությունների ենք հասնում անհատական պայքարում, օրինակ՝ շախմատում և ձախողում ենք թիմային մրցապայքարի մեջ, ինչպիսին ֆուտբոլն է։ «Ես ուզում եմ այդ մոտեցումը փոփոխել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիմային աշխատանքի գործունեության շնորհիվ»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ կարևորում է 3 սկզբունքներ։

Առաջին՝ թիմային աշխատանքն է, որի շնորհիվ, ըստ թեկնածուի, կարելի է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր։ Երկրորդ՝ հանրության հետ կապ հաստատելն ու պահպանելն է, իսկ երրորդը՝ ձևավորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ամբողջ հասարակության շրջանում։

Ըստ Հարությունյանի՝ հանձնաժողովի գործունեությունը բաժանվում է 2 մասի՝ ներքին և արտաքին։

«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ձևավորման մասով ես շատ կարևորում եմ հանրության հետ հարաբերությունների կառուցումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում: Կարծում եմ, որ առաջնայինը պիտի կարողանանք այնպես ներկայացնել հանձնաժողովին, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դառնա մեր գործընկերը»,- ասաց Հարությունյանը։

Հանձնաժողովի ներքին աշխատանքների կազմակերպման մասով Հարությունյանի համար առաջնային է բարեվարքության կանոնների միասնական վարքագծի ձևավորումը, որը պետք է առավելապես ապահովել։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի կողմից ընտրվել էին անդամներ:

 

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17856 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին