Նախատեսվում է սահմանել առողջության 4-6% հարկ՝ առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու համար

Առողջության պարտադիր ու համապարփակ ապահովագրությունը շուտով կարող  է իրականություն դառնալ: Դրան առաջարկվում է հասնել առողջության հարկ սահմանելու միջոցով:

Նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», ըստ որի՝ ՀՀ բոլոր աշխատող եւ ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն: Աշխատողների 59%-ի՝ ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար դա կկազմի աշխատավարձի 4-6%-ը, որն էլ կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում. այն 2021թ-ից նվազեցվում է 4%-ով, եւ ակնկալվում է, որ առողջության հարկը չի ունենա զգալի բացասական ազդեցություն այս խմբի աշխատողների եկամուտների վրա: Իսկ շուրջ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար (41%-ն են), նախագծում նշվում է, որ առողջության հարկը չի լինի հավելյալ բեռ:

Ինչպե՞ս է մեղմվելու այս խմբի եկամտի կորուստը՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Առողջապահության նախարարությունից հաղորդեցին. «Նախագծով ներկայացվող տարբերակում, հարկի չափը սահմանվում է 6%, ուղղակի եկամտային հարկի համահարթեցման արդյունքում նախատեսվում է եկամտային հարկի սահմանաչափը դարձնել 20% և, հետևաբար, մինչև 150 հազար դրամ ստացողների համար առողջության հարկը մեղմվում է այդ համահարթեցման արդյունքում: Բացի դա, ամսական միջին անվանական աշխատավարձի չափը վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 6% աճ, ինչը նույնպես փաստում է առողջության հարկի ներդրման դեպքում եկամուտների կորստի մեղմման հանգամանքը»: Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով անկախ սոցիալական կարգավիճակից՝ բնակչության բոլոր (այդ թվում եւ, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձինք) կունենան առողջության ապահովագրական միեւնույն փաթեթը։ Հիմնական ծառայություններ ստանալու տեսանկյունից չեն տարբերվի հարուստների եւ աղքատների կամ սոցիալապես անապահովների համար գոյություն ունեցող պայմանները, բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները, դրանց մատուցման որակը։ Առողջական խնդիրներ առաջանալու դեպքում մարդիկ չեն մտածի գումարներ հայթայթելու, վարկեր վերցնելու, պարտքով գումար խնդրելու կամ անձնական գույք վաճառելու մասին։

Հաշվարկված եւ կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կկազմի 77 274 դրամ:

Հարկային օրենսգրքով նախատեսված են արտոնություններ կազմակերպությունների համար՝ թույլ տալով տարեկան մինչև 120 հազար դրամի չափով բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում տվյալ գումարի չափով նվազեցում կատարել հարկվող եկամտից։

Ապահովագրությունն, ըստ նախագծի, կներառի հետևյալ ծառայությունները.

  1. Մինչև 18 տարեկան երեխաների համար.
  • Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Ա) Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,

Բ) Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

Գ) Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,

Դ) Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,

Ե) Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,

Զ) Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

  • Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

Ա) իմունիզացիա,

Բ) կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,

Գ) աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Դ) տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

Ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,

Զ) հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Է) հեմոդիալիզի ծառայություններ:

  • Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Ա) Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,

Բ) Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,

Գ) Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,

Դ) Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,

Ե) Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,

Զ) Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ. 

  1. 18 տարեկանից բարձր բնակչության համար.
  • Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Ա) Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,

Բ) Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

Գ) Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա

Դ) Ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում և ատամի հեռացում, պրոթեզավորում),

Ե) Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում քրոնիկ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝

  1. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, դրանցից` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդություններ/գերճնշումային հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն,
  2. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, դրանցից` թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ), շաքարային դիաբետ,
  • Մարսողական օրգանների հիվանդություններ, դրանցից՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց, լեղապարկի և լեղուղիների հիվանդություններ:
  1. Շնչառական ուղիների հիվանդություններ, դրանցից՝ բրոնխիտ՝ քրոնիկական և չճշտված, էմֆիզեմա, թոքաբորբ, ասթմա, ասթմատիկ ստատուս:
  2. Այլ քրոնիկ հիվանդություններ, դրանցից՝ աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, Ռեակտիվ հոդախախտեր, ռևմատոիդ հոդաբորբ, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումներ, սպոնդիլոպաթիաներ, երիկամների գլոմերուլյար և տուբուլոինտերստիցիալ. երիկամի և միզածորանի այլ հիվանդություններ, արգանդի պարանոցի էրոզիա և էկտրոպրիոն: 
  • Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

Ա) իմունիզացիա,

Բ) կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,

Գ) աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Դ) տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

Ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,

Զ) հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Է) հեմոդիալիզի ծառայություններ: 

  • Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Ա) Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,

Բ) Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,

Գ) Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,

Դ) Մանկաբարձություն, նախածննդյան և հետծննդյան բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,

Ե) Ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ: 

  1. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կներառի բուժման համար անհրաժեշտ միջոցառումները և հարբժշկական ծառայությունները, այդ թվում`
  • բժշկական խորհրդատվություններ,
  • հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները,
  • հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցի կողմից անհրաժեշտ դեղորայքով և ԲՆԱ-ով ապահովումը, բուժական միջամտությունները.
  • հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակների արժեքի):

Պայմանագրով նախատեսված պայմանների խախտումների համար նախատեսվում է սահմանել խիստ պատիժներ և տուգանքներ ինչպես բժշկական կազմակերպությունների, այնպես էլ բժիշկների համար՝ ընդհուպ մինչև պայմանագրի լուծարում, լիցենզիայից զրկելու համար դիմում ԱՆ և այլն։

Նշենք նաև, որ ԱՀԱ-ի նախագծի հիմնավորումներում նշվում են այն խնդիրները, որ առկա են այսօր առողջապահական համակարգում. արձանագրվում է, որ առողջապահության ոլորտի ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է հասարակության սոցիալապես անապահով հատվածի թույլ թիրախավորման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: Ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը և բուժօգնության որակի բարելավմանը: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6403 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ