Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները չկատարելու մասին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:

Կոնաշենկովը Չավուշօղլուի հայտարարությունը անվանել է «խառնաշփոթ առաջացնող» եւ նշել, որ ավելի վաղ Թուրքիայի անունից տված խոստումների եւ այժմյան գործողությունների միջեւ հակասություններ կան:

«Մեզ շատ զարմացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ռուսաստանին  ուղղված խոստումը չկատարելու մեղադրանքը ու Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու սպառնալիքները»,- ասել է Կոնաշենկովը:

Թուրքական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Reuters-ին, նշում են, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Անկարան իրենց հայտնել է, որ չի պատրաստվում Սիրիայում նոր գործողություն սկսել:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն, մեջլիսում խոսելով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնագրի մասին մասնավորապես ասել էր. «Այս պահին արդյո՞ք կատարվում են համաձայնագրի դրույթները: Ո՛չ, չեն կատարել, պետք է կատարվի: Մենք այդ համաձայնագրով մեր պարտավորությունները կատարել ենք, բայց հրադադարի խախտումների ժամանակ էլ անհրաժեշտ պատասխանը տվել ենք: Եթե այստեղ արդյունք չգրանցվի, ապա կանենք այն, ինչ հարկավոր է, ինչպես որ գործողությունը սկսեցինք, երբ ԱՄՆ-ի հետ փորձերը արդյունք չտվեցին»:

Տպել
659 դիտում

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, որի համար հպարտ եմ եւ շնորհակալ. ՀՀ վարչապետ

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ)

2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր. Նիկոլ Փաշինյան

Ուսումնական տագնապ է հայտարարվել 1-ին զորամիավորում. ՊՆ

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի. գործն ուղարկվել է դատարան