Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի արձակուրդը նոյեմբերի 19-ին ավարտվել է։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Թովմասյանը երեկ արդեն աշխատանքի է գնացել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմից ու Թովմասյանի օգնականներից։ Մեզ հայտնեցին, որ օգնականներից Ռուզաննա Աբրահամյանը գործուղման է, իսկ մյուս օգնականը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ արձակուրդում։ Հովհաննիսյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց նրա վարորդը։

Հրայր Թովմասյանի մյուս օգնականը՝ Մարիաննա Մանուկյանը, խնդրեց «Թովմասյանն այսօր աշխատանքի եկե՞լ է» հարցը ուղարկել գրավոր հարցման տեսքով, քանի որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Հարցին չպատասխանեցին նաեւ ո՛չ ընդունարանից, ո՛չ մամուլի բաժնից: Աշխատակազմի ղեկավարի օգնականը նույնպես ասաց, որ պատասխանելու իրավասություն չունի։

Գրավոր հարցման դեպքում, ամենայն հավանականությամբ, պատասխանը կստանայինք օրեր անց միայն, քանի որ ՍԴ ընդունարանից հայտնեցին, որ գործուղման է նաեւ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, որը եւ սովորաբար պատասխանում է հարցումներին։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ էր վերցրել հոկտեմբերի 14-ին, որպեսզի չմասնակցի իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննությանը: Այնուհետ նա երկարաձգել էր արձակուրդը։

Տպել
824 դիտում

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից