Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ զեկույց

20/11/2019 schedule10:26

Կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարեւորագույն նախապայմաններն են: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ՝ չնայած հանքաարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տվյալներով, աճել է 6 տոկոսով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաեւ արտահանման աճի որոշակի դանդաղում: Միեւնույն ժամանակ արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան՝ 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչեւ 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաեւ բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչեւ 55.7 տոկոսի:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճը, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Հատկապես եվրոպական կողմը կարեւորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները եւ այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտների խթանումը միտված են՝ ապահովելու Հայաստանում կայուն աճ, նշված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում:

Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա՝ որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում:

Համեմատության համար՝ հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր, իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն՝ Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ եւ ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում ե՛ւ ՀՆԱ-ի աճը, ե՛ւ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս:

Տպել
1510 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին