Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ըստ այդ փոփոխությունների՝ ՀՀ Ռազմական գլխավոր տեսչությունը վերակազմավորվել է եւ անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ըստ նրա՝ նոր կազմավորված ստորաբաժանումը կունենա Պաշտպանության նախարարության Վերահսկողության ծառայություն անունը՝ կատարելով նույն գործառույթները, ինչ Ռազմական գլխավոր տեսչությունը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ Հակոբյանն ու նրա տեղակալները ՊՆ-ում պահպանելու են իրենց պաշտոնները: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Վլադիմիր Կարապետյանից: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ քանի որ գերատեսչությունը ՊՆ ենթակայությանն է անցնում, ուստի նախարարի իրավասությունն է դառնում ՊՆ Վերահսկողության ծառայության պետին ու տեղակալներին նշանակել-ազատելը:

Տպել
1139 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում