Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում
Այսուհետ ասպիրանտ դառնալը մեր երկրում այնքան էլ հեշտ գործ չի լինելու: Եւ տղաները, որոնք բանակից խուսափելու նպատակով որոշակի գումարի եւ այլ ճանապարհների միջոցով կարողանում էին խցկվել գիտության ասպարեզ, ստիպված են լինելու բավական դժվար ճանապարհ անցնել: Բանն այն է, որ կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգ: Ու, ըստ սույն կարգի, ասպիրանտուրայի քննություններն այժմ անցկացնելու են միջազգային կազմակերպությունները: «Նոր համակարգն ուղղված է նրան, որ վերացվեն կամ մինիմումի հասցվեն կոռուպցիոն ձեւերը»,- երեկ կրթության եւ գիտության նախարարությունում հայտարարեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:
Այսինքն, տեսնելով, որ ասպիրանտական համակարգն այնքան է փչացել, որ ներսից որեւէ բան անելն այլեւս անհնար է, ԿԳՆ-ն որոշել է ապավինել այլ կազմակերպությունների: Սրանից հետո ասպիրանտուրա ընդունվելու համար, նախ, անհրաժեշտ է անցնել օտար լեզվի եւ համակարգչային դասընթացներ, այնուհետեւ քննություններ հանձնել օտար լեզվից եւ համակարգչային իմացությունից: Ե՛ւ դասընթացները, ե՛ւ քննությունները կազմակերպվելու են անկախ կազմակերպությունների կողմից, որի համար վճարելու է մեր պետությունը: Ու միայն այդ քննությունները հանձնելուց հետո գիտությամբ զբաղվել ցանկացողներն իրավունք կստանան հանձնել մասնագիտական քննություններ, որոնք արդեն կազմակերպվելու են բուհերի ամբիոնների եւ գիտական կազմակերպությունների կողմից:
«Այս կարգն ուղղված է նաեւ այն բանին, որ առանց օտար լեզվի եւ համակարգչի իմացության մարդիկ անգամ չմտածեն, որ կարող են դիմել ասպիրանտուրա, որովհետեւ շատ դեպքերում ասպիրանտի կարգավիճակում հայտնվում են մարդիկ, որոնք, չտիրապետելով դրանց, ուղղակի անտեղի ծախսում են իրենց տարիները: Իսկ առանց համակարգչի եւ օտար լեզվի իմացության անհնար է գիտական ծրագիր իրականացնել»,- ասում էր ԿԳ փոխնախարարը: Ընդունելության համար ԿԳՆ-ն սույն առարկաների համար սահմանել է անցողիկ հստակ շեմեր, որոնք չհաղթահարելու դեպքում դիմորդը, որքան էլ փայլուն մասնագիտական գիտելիքներ ունենա, չի կարող ընդունվել ասպիրանտուրա: Շեմերը տարբեր են, ըստ մասնագիտական խմբերի եւ օտար լեզուների:
Հաշվի առնելով, որ համակարգը նոր է ներդրվում, անցողիկ շեմերը հաստատվել են այնպես, որ գոնե այս անգամ կոշտ քննություններ չլինեն, այսինքն` շեմը հաղթահարելը շատ բարդ չլինի: Այստեղ, սակայն, կա բավական լուրջ խնդիր, որը ԿԳՆ-ն թերեւս հաշվի չի առել: Իհարկե, օտար լեզվի ու համակարգչի իմացությունը խիստ կարեւոր են գիտությամբ զբաղվելու համար, այսօր հրատարակվող մեծածավալ գիտական գրականության հետ առնչվելու եւ էլեկտրոնային գրադարաններից ինտերնետի միջոցով օգտվել կարողանալու համար: Սակայն բանն այն է, որ բուհերում նույն օտար լեզվի դասավանդման մակարդակը խիստ ցածր է: Հիմնականում դիմորդներն այդ առարկայից գրեթե ոչինչ չեն սովորում, եւ հասկանալի է, որ նոր կազմակերպվելիք դասընթացների ընթացքում, որոնք տեւելու են մեկ ամիս, նրանք չեն հասցնելու բավարար գիտելիքներ հավաքել:
Այսինքն, այն գումարը, որը պետությունը պատրաստ է վճարել մեկամսյա դասընթացների համար, ըստ էության, ոչինչ է ասպիրանտուրա ընդունվել ցանկացողի համար, եւ նա ստիպված է լինելու դասախոս վարձել` լեզուն նորմալ յուրացնելու եւ սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու համար: Բացի այս, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նույն անկախ կազմակերպությունները նորմալ քննություններ կանցկացնեն, քանի որ այստեղ եւս աշխատում են ՀՀ քաղաքացիներ` նույն մենթալիտետով եւ, ըստ էության, նույն սկզբունքներով, ու այդ կազմակերպություններում էլ հայտնվում են ամենեւին ոչ պատահական ձեւով: Այնպես որ, այն ստվերային գումարները, որոնք մինչ այժմ շրջանառվել են այս ոլորտում, կշարունակվեն շրջանառվել նաեւ այսուհետ: Իսկ այսօր, ըստ որոշ տեղեկությունների, ասպիրանտուրա ընդունվելն արժե 5-7-8 հազար դոլար:
Գիտական թեզ պաշտպանելու համար մեր երկրում կա շատ տարածված եւ արմատացած մի ձեւ: Աշխատանքը պատվիրում ես որեւէ գիտնականի, այնուհետեւ դրա համար նրան որոշակի գումար ես վճարում, կողքից մի փոքր մաղարիչ համապատասխան մարդկանց, եւ, այսպիսով, ամեն ինչ վերջանում է: Չի բացառվում, իհարկե, որ նոր համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերն ասպիրանտական համակարգում նվազեն: Ամեն դեպքում, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտը համակարգող ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը կարծում է, որ նոր համակարգի ներդրմամբ մենք կստանանք կադրային այն հումքը, որն անհրաժեշտ է գիտության մեջ զարգացումներ ապահովելու համար: «Հակառակ դեպքում, մենք այն չենք ունենա, եթե շարունակենք սուբյեկտիվ քննություններ անցկացնել: Գիտություն այդ կերպ չեն մտնում եւ այդպես գիտություն չեն անում»,- երեկ ասում էր փոխնախարարը:
Հ.Գ. Ըստ Արա Ավետիսյանի, պաշտոնական տվյալներով, այսօր գիտության եւ կրթության ոլորտում վերջին տարիներին գիտական թեզ պաշտպանածներից աշխատում են 32 տոկոսը, կառավարման համակարգում` եւս 7 տոկոսը, իսկ մնացածն աշխատում են տարբեր երկրներում:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT