Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում
Այն, որ Հայաստանի մարզերի բնակիչների մեծ մասը արտասահման մեկնելու հնարավորություն չունենալու պատճառով Երեւանի ճանապարհն է բռնում, եւ որ մարզերը գրեթե դատարկվում են, ապացուցման կարիք, թերեւս, չի զգում: Այդ մարդիկ հույս ունեն մայրաքաղաքում գտնել իրենց գոյատեւման համար անհրաժեշտ միջոցները: Երիտասարդ Աննա Հովսեփյանի ընտանիքը նույնպես այս առումով բացառություն չէ: Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ նրանք Գեղարքունիքի մարզից եկել, Երեւանում են ապրում: Սկզբից ամուսինն է տեղափոխվել, վարորդի աշխատանք գտել, հետո էլ կանչել կնոջը: Ամեն ինչ լավ է եղել մինչ այն պահը, երբ Աննայի` այժմ արդեն 40-ամյա ամուսնուն 6 տարի առաջ ինսուլտ է խփել` թուլացնելով նրա աջ ձեռքն ու ոտքը: Աննան, ի դեպ, 27 տարեկան է: Իրենց տարիքային տարբերությունը բացատրելով` ասում է.
«Սերը տարիք չի հարցնում»: Իսկ ամուսնացել են, երբ նա ընդամենը 13 տարեկան է եղել: «Հինգ տարեկան եմ եղել, երբ մայրս մահացել ա: Հորս հետ եմ ապրել: Ինձ ուրիշի էր ուզում տալ, դրա համար փախել եմ»,- ժպտում է Աննան ու շարունակում. «Չեմ ափսոսում, չեմ զղջում: Էնքան ուժգին եմ սիրում, որ նույնիսկ եթե կյանքս էլ պետք լինի, կտամ»: Կյանքը տալ պետք չէ: Պետք է, որ իր կյանքը պահպանելով` նա ընտանիքի ապրուստը հոգա, որովհետեւ ամուսնուց բացի նաեւ մանկահասակ երկու երեխա ունի, որոնցից մեկը նույնպես անառողջ է: Եթե դրան էլ գումարենք Աննայի մի շարք հիվանդություններն ու այն, որ հենակներով է քայլում, պարզ կդառնա նրանց դրությունը:
Մասնագիտություն չունեցող կինն ընտանիքը պահելու միակ ելքը տեսել է մուրացկանություն անելու մեջ, որովհետեւ ասում է, թե դիմել է այստեղ-այնտեղ` աշխատանքի համար, բայց այնքան քիչ աշխատավարձ են առաջարկել, որ չի էլ փորձել աշխատել` մտածելով, թե չի կարողանա հոգալ ընտանիքի կարիքները: Փողոց դուրս գալու որոշումը կայացնելիս նա դեռեւս տեղաշարժվելու խնդիրներ չի ունեցել, եւ միայն 4 տարի առաջ ավտոմեքենայի հարվածից ոտքը վնասվել է: Վիրահատությունից հետո էլ, սակայն, առանց հենակների քայլել չի կարողանում: Ինչեւէ: Իր այդ աշխատանքից արդեն այլեւս չի ամաչում, մի տեսակ կարծես իմունիտետ է ձեռք բերել:
«Սկզբից մինչեւ մութը չէր ընկնում, դուրս չէի գալիս, որ ինձ ոչ մեկը չտեսներ: Հետո տեսա, որ ամաչելով չեմ կարա երեխեքիս պահեմ: Հիմա արդեն մեկ ա: Իմ աչքերը փակ են: Բաց են, բայց փակ են»,- բացատրում է ձեռքն անցորդներին պարզած Աննան: Բայց որքան էլ այլեւս չի ամաչում, նրան ցավ են պատճառում անցորդների ծաղրական արտահայտությունները: Եւ պարզվում է` ծաղրողներն էլ ոչ թե երիտասարդներն են, այլ մեծահասակ կանայք: Ու, որպես կանոն, հարուստ կանայք:
«Զզվելի բառերով են արտահայտվում: Որ նայում ես իրենց, նայում ես հագնելուն, իսկի չես ասի, որ սիրտը էդ կլինի: Չեն մտածում, որ ծանր կյանքից, վատ վիճակից ենք նստած: Հարուստը որտեղի՞ց պատկերացնի, երբ ինքը ամենահետաքրքիր կյանքով ապրում ա: Ի՞նչ պետք ա պատկերացնի վատ ապրողի վիճակը»,- սեփական փորձից է դատում Աննան: Իսկ շատ անցորդներ էլ արդեն լավ ծանոթներ են դարձել, դրամ են դնում նրա ափի մեջ, հարցնում որպիսությունը: Երբեմն էլ` ուտելիք ու հագնելիք բերում:
Ամբողջ օրը սառը քարին` բարձի վրա նստած կինն ասում է, թե իր «հովանավորների» մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մի քանի անգամ դրամ տալուց հետո, եթե մի օր չեն տվել, հետո հայտնել են, թե իրենց այդ օրն անհաջող է եղել: Այնուհետ, ամեն անգամ անցնելիս, չեն մոռանում Աննայից «գնել» իրենց հաջող օրվա երաշխիքը: Պատահում է նաեւ, որ խոշոր թղթադրամ են բաշխում հիվանդ կնոջը: Դա երջանիկ օր է լինում: Երեկ, երբ մենք զրուցում էինք, տարեց մի տղամարդ նրան 1000 դրամանոց նվիրեց ու խնդրեց աղոթել իր համար: Աստծուն անվերապահորեն հավատացող Աննայի աչքերն ուրախությունից փայլում էին: Նա խոստացավ անպայման կատարել անցորդի խնդրանքը:
Աննա Զախարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT