Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայաստանի խորհրդարանը շարունակում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Այժմ արդեն խմբակցությունների անունից ելույթների փուլն է։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Խոսելով այն հանգամանքի մասին, որ ընդդիմադիր պատգամավորներն այս երեք օրերի քննարկումների ողջ ընթացքում բյուջեի հետ կապված խնդիրների մի ամբողջ շարք են թվարկում՝ Թունյանն ընդգծեց, որ դրանք տասը-տասնհինգ տարվա վատ գործունեության արդյունք են․

«Մի հատ նայեք տեսեք՝ վերջին տասը-տասնհինգ տարվա մեջ մենք որտեղ ենք եղել, դուք որտեղ եք եղել։ Որ նայում ենք, էդ ողջ ժամանակահատվածի մեկ երրորդն առնվազն դուք որոշում կայացնողների մեջ եք եղել։ Եթե էսօր մենք ունենք վատ ճանապարհներ, ունենք վատ կրթություն, ունենք ոչ լավ ճանապարհային նշաններ, այդ ամենը, բնական է, մի օրում չի փոխվի, բայց դրա մասին խոսելիս կխնդրեի նաեւ ձեր արածը կամ չարածը նույնպես հիշատակել»։

Անդրադառնալով ընդդիմադիրների ակնարկներին, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունն ու իշխող խմբակցության պատգամավորներն ամեն ինչ ձախողում են՝ Թունյանը նկատեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների ընդհանուր փաթեթը գնահատված է 216 միլիարդ դրամ․

«94,4 մլրդ դրամի առաջարկներ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 38,5 մլրդ՝ «Բարգավաճ Հայաստանը», միայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի առաջարկները գնահատվում են 77,2 մլրդ դրամ։ Հիմա եթե 216 մլրդ դրամի ձեր առաջարկներն ընդունվեն, պետբյուջեն կամ էդքան ավելի փող պիտի գտնի, կամ ինչ-որ մի տեղի հաշվին կրճատի»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ եթե, պատգամավորների պնդմամբ, բյուջեում այդքան վատ վիճակ է, տնտեսության մեջ ոչ մի լավ բան չի կատարվում, ո՞նց են ուզում գտնել այդ 216 մլդը։

Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քննադատությունների եւ կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ հնարավոր է՝ շատ բաների հետ համաձայն չլինեն, բայց այդ ամենը պետք է այսպես թե այնպես կատարվի․

«Ուղիղ մեկ տարի առաջ, հիշում եմ, գրեցի, որ առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Ես չէի պատկերացնում, որ երբեւէ կգամ ու էստեղ կոչ կանեմ քվեարկել բյուջեի օգտին։ Հիմա մեկ-մեկ նայում եմ՝ էս ընթացքում ինչ աշխատանք ենք կատարել ու մարդիկ կան՝ մինչ էս պահը ինչ են արել ու մեր խոսելու տարբերությունն եմ նայում, ինձ մոտ տպավորություն է, որ մեր երկրի տնտեսական խնդիրների մեծագույն մասի պատճառը ես եմ»,- ասաց Թունյանը՝ խնդրելով դուրս գալ մեղադրական տոնից եւ չփորձել ամեն ինչ միայն վատ գույներով ներկայացնել։

Տպել
3083 դիտում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել