Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Այս մասին ԱԺ-ում՝ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ հատկացումների մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ-ի պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։

«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ»,- ասաց Արշակյանը:

Նորարարության, ձեռներեցության տեխնոլոգիական ոլորտում զարգացման համար նախարարությունը 2020 թվականին նախատեսել է շուրջ 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական խմբերին եւ ստարտափերին իրենց գաղափարները նախատիպի, ապա բիզնեսի վերածելու նպատակով։ Ծրագրի իրագործման համար կառավարությունը նախատեսել է շուրջ 1 մլրդ դրամ։

Կառավարությունը խրախուսում է տեխնոլոգիական ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների միջազգայնացումը, որի նպատակով ԲՏԱ նախարարությունը նախատեսել է շուրջ 425 մլն դրամ։

Թվայնացման ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ինչպես նշեց նախարարը, գնահատվել են առկա թվային համակարգերի հնարավորությունները, խնդիրները, կարիքները, կատարվել է տեղեկատվության հավաքագրում։ 2020-ի բյուջեով նախատեսվում է միասնական թվային հենքի մշակում, որը հնարավորություն կտա բոլոր գերատեսչություններում ծրագրային գործիքների ստանդարտիզացիայի ենթակա ֆունկցիաները միասնական հենքի վրա կառուցել, որը հնարավորություն կտա այս գերատեսչությունների համար ստեղծած ծրագրային գործիքների կիրառումն այլ գերատեսչություններով՝ բարձրացնելով ծրագրային գործիքների սպասարկման մակարդակը, համակարգերի անվտանգության մակարդակը, փոխգործելիության եւ ծրագրային միջավայրերի ինտեգրացիայի մակարդակը։ Այս նպատակով բյուջեում նախատեսված է 450 մլն դրամի հատկացում։

Հակոբ Արշակյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մենք կարիք ունենք ամբողջական կապի, հեռահաղորդակցության մակարդակների հաճախությունների օգտագործման, վերահսկողության եւ կապի որակի բարձրացման հետ կապված նոր ենթակառուցվածքների ստեղծում։ Այս նպատակով 2020 թվականին նախատեսվել է տրամադրել 1 մլրդ դրամ։ Նախարարը նշեց, որ սա շարունակական ծրագիր է, եւ մինչեւ 2024 թվականը դրա համար կհատկացվի եւս շուրջ 5 մլրդ դրամ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
1581 դիտում

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում պարտավորություններ ունեցող քաղաքացիների հանդեպ կկիրառվեն զիջումներ

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները

ՏԿԵՆ-ը զգուշացնում է. դիմակներն ու ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Միջադեպ Շուշիի ընտրատեղամասում. ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները պահանջել են ջնջել (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել