Առաջարկվում է տուգանել շներին առանց դնչկալի զբոսանքի տանողներին. շուն պահողները դեմ են կենդանուն ճնշելուն

Երեւանում զբոսնելիս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իրենց շներին դուրս են բերում զբոսանքի առանց դնչկալների, երբեմն նաեւ առանց վզկապների: Շուն պահող քաղաքացիների մեծ մասը սահմանված կանոնները չեն պահպանում, իսկ օրենքը պահանջում է՝ անգամ մի քիչ ագրեսիվ եւ խոշոր չափերի շնատեսակներին զբոսանքի տանելիս հագցնել դնչկալ, անպայման կարճ կապի վրա պահել:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի համոզմամբ՝ մեր քաղաքացիների կողմից հազվադեպ են արվում օրենքով նախատեսված քայլերը: «Սա խնդիր է, որովհետեւ ազատ բաց թողնելով՝ կենդանին իրենցից բավականին հեռու է լինում եւ կարող է վտանգ ներկայացնել: Եթե անգամ որեւէ մեկին չի վնասում, ամեն դեպքում, մանկահասակ երեխաների համար այն վախենալու է, նրանք խուսափում են, փախչում: Բացի փոքրիկ շներից (ձեռքի, գրպանի շուն)՝ մնացածը պետք է լինեն դնչկալներով, եթե հասարակության մեջ են»,- նկատեց նա:

Համաձայն 2011 թվականի ՀՀ Երեւանի ավագանու N312-Ն որոշման (Երեւան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները հաստատելու մասին)՝ շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում եւ երթեւեկության հատման մասերում։ Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա եւ դնչկալով։ Իսկ առանց դնչկալի եւ կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերն սահմանվում են Երեւանի քաղաքապետի կողմից:

Բեգոյանի խոսքով՝ օրենքի նոր նախագիծ է մշակվում, որի նախնական քննարկումներին մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է հասարակական վայրերում շներին առանց դնչկալի զբոսանքի տանելու դեպքում նրանց տերերին ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանել:

Նա նաեւ նկատեց՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար գոյություն ունեցող տեղական տուրքը եւս մարդիկ չեն վճարում. «Ընթացիկ տարվա համար՝ 5000 դրամ է, բայց չեն տալիս»:

«Հայկական ժամանակ»-ը հարցում անցկացրեց քաղաքի որոշ հատվածներում զբոսնող շնատերերի հետ: Հարկ է նշել, որ մեր հարցվածները շներին հանել էին զբոսանքի առանց դնչկալի, բայց կարճ կապով: Անահիտ Վարդանյանը մեկ տարի է, ինչ պահում է «պուդել» տեսակի շուն, այդ ընթացքում դնչկալ չի հագցրել: Մեր զրույցում վստահեցրեց, որ չի էլ պատրաստվում հագցնել՝ անկախ ամեն ինչից:

«Այսքան ժամանակ կարիք չի եղել, շունը չի հարձակվել ոչ ոքի վրա: Մեր դիմացի այգում մեծ շներ կան, որոնք դնչկալներով են ու ագրեսիվ, բայց իմ շունը լսող է, բոլորովին կարիք չկա նրան տանջելու»,- ասաց նա: Անահիտ Վարդանյանը եւս 5 հազար դրամները չի մուծում, սակայն այն համոզմանն է, որ եթե այդ գումարներն օգտագործվեն թափառական շների խնամքի համար, ապա կտրամադրի:

Ռուզաննա Երիցյանն արդեն մի տարի է, ինչ պահում է «Կոկեր սպանիել» տեսակի շուն, դնչկալ չի հագցրել: «Մեծ շներից վախենում եմ, կարծում եմ՝ մեծ շների դեպքում պարտադիր պետք է հագցնել»,- ասաց նա: Մեր հարցվածներից շատերն էլ այն համոզմանն են, որ պահանջվող 5 հազար դրամները լրիվ անհիմն են, դա քայլ է՝ մարդկանց համար հավելյալ խոչընդոտ ստեղծելու:

Ըստ Արմեն Բեգոյանի՝ կենդանիների, մասնավորապես շների խնամքի դեպքում մեզ մոտ դեռ չի զարգացել մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր մշակույթ: Խոսքը հասարակական վայրերում կենդանու բնական կարիքները հոգալու եւ հետքերը չվերացնելու մասին է: «Հիմնականում դուրս են բերում, որպեսզի կենդանին իր բնական կարիքները հոգա: Տիրոջ մոտ պարտադիր պետք է լինի ձեռնոց եւ համապատասխան տոպրակ, որպեսզի շան կարիքները հոգալուց հետո նա անմիջապես հագնի ձեռնոցը, վերցնի կեղտն ու գցի աղբարկղ»,- շեշտեց Բեգոյանը:

Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիներին այդ մշակույթը քիչ թե շատ զարգացել է քաղաքի կենտրոնում. «Ես տեսնում եմ, որ նրանք համապատասխան պատրաստվածություն ունեն, բայց դա նկատել եմ միայն կենտրոնում, քաղաքի այլ հատվածներում շունն ինչպես կեղտոտում է, այնպես էլ տերը թողնում, հեռանում է: Էսթետիկորեն չափազանց տհաճ բան է, էլ չասեմ, որ կեղտոտվում է քաղաքի կանաչ հատվածը, որն անընդունելի է»:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաեւ հիշեցրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նոր նախագիծը: Հայտնեց, որ ամբողջական փաթեթի պատրաստմանը, որպես ոլորտից քաջատեղյակ, մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: «Բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկել օրինագծի փաթեթը, որի նպատակն է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, ինչը ենթադրում է կենդանու խնամքը, բուծումը, հաշվառումը, վաճառքը եւ նրա նկատմամբ բոլոր գործողությունները»,- ասաց Բեգոյանը:

Նախագծով փորձ է արվում կարգավորել Հայաստանում ընտանի կենդանիների ցուցադրման, ժամանցային եւ սպորտային միջոցառումների համար օգտագործվող, անազատ պայմաններում պահվող, ծառայողական եւ թափառող, ինչպես նաեւ փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ իրավահարաբերությունները:

Բեգոյանը հայտնեց, որ նոր մշակվող փաթեթով վերջնական սահմանվելու է քաղաքացու կողմից կենդանի պահելու կանոնները, բնակարանային պայմաններում նրանց թույլատրելի քանակը: «Ունենք բազմաբնակարան շենքեր, որտեղ որոշ քաղաքացիներ պահում են հինգ եւ ավելի շներ: Դրանք անհարմարություն են ստեղծում հարեւանների համար, շենքի մնացած բնակիչների համար: Այսուհետ 3 կենդանուց ավելի պահելու դեպքում պետք է համապատասխան կառույցներից քաղաքացին թույլտվություն ունենա»,- եզրափակեց նա:

Ազգային ժողովը սույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ընդունել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: Հիշեցնենք, որ այդ օրենքով տնային եւ անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար (խեղելը, մասնատելը, թունավորելը, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) նախատեսվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7526 դիտում

Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում

Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի՝ կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով

Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար Եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ Եկեղեցու գործերին

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով

Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ

Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան

Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան

Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել

Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին

Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ

Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար

Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել

Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ

Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ

Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը

Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու

Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար

Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը

Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք

Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»

ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ

Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան

Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը

Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել

«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան

ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները

Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ

Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան

Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան