Երևան
12 °C
Հայաստանի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ երեւի այն է, որ մեզանում քաղաքականացվում է բացարձակապես ամեն ինչ՝ դպրոցական առարկաների ցանկը, բուհերի ինքնավարության ընդլայնմանն ուղղված քայլերը, ընտանեկան բռնության կանխարգելումը եւ այլն: Իսկ ցանկացած խնդրի քաղաքականացում, ցավոք, առաջին հերթին ենթադրում է բովանդակային քննարկումների բացառում եւ պոպուլիզմի ահավոր մեծ չափաբաժին: Դպրոցներում հայոց եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության ծրագրի շրջանակներում ուսուցանելու որոշումն, օրինակ, ընկալվում է որպես կազմակերպված գրոհ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ (ու բնականաբար՝ «նպատակը մեր հոգեւոր արժեքները ոչնչացնելն է, մեզ մեր արմատներից կտրելն ու օտարածին աղանդների առջեւ կանաչ լույս վառելը»), նույնը՝ բուհերում հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցման պարտադիր պահանջը վերացնելու եւ դա բուհերի հայեցողությանը թողնելու դեպքում, ընտանեկան բռնության կանխարգելումը ներկայացվում է որպես սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված քայլ, մշակույթի ոլորտում ցենզուրայից հրաժարվելը՝ այլասերվածության քարոզ, եւ այդպես շարունակ: Ժամանակ առ ժամանակ հատուկենտ մարդիկ, իհարկե, փորձում են բովանդակային քննարկումներ ծավալել այս հարցերի շուրջ, բայց համընդհանուր պոպուլիստական աղմուկ-աղաղակը խլացնում է նորմալ քննարկման ցանկացած փորձ: Եվ ամեն ինչ ի վերջո վերածվում է քաղաքական ակցիաների՝ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի պահանջով:
Որովհետեւ հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել կոնսենսուսն այն հարցի շուրջ, թե ի վերջո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ ու ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար: Հաճախ մոտեցումները երկուստեք ծայրահեղական են՝ մի կողմում նրանք են, ովքեր համարում են, որ մենք բացառիկ ժողովուրդ ենք ու կարող ենք «թքած ունենալ» ժամանակակից աշխարհի զարգացման տենդենցների վրա, մյուս կողմում քիչ չեն նրանք, ովքեր համարում են, որ պետք է գլխովին նետվել գերժամանակակից աշխարհի հորձանուտի մեջ, իսկ ցանկացած «ազգային» հետադիմություն է ու կշռաքարերի պես կախված է մեր ոտքերից... Ընդ որում՝ ոսկե միջինը երկու կողմերն էլ դավաճանություն են համարում: Օրինակ, երբեւէ լսե՞լ եք, որ բուհերում հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու դեմ պայքարողները պահանջեն, օրինակ, որ օրենսդրական կարգավորում լինի, ըստ որի՝ եթե որեւէ բուհ որեւէ ֆակուլտետ հրաժարվում է հայոց լեզվի դասաժամերից, պարտավոր է դրանք փոխարինել բացառապես մասնագիտական առարկաներով, ընդ որում՝ դրանք պիտի դասավանդեն բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետները: Ոչ, նման պահանջ չկա: Պահանջում են նախարարի հրաժարականը, եւ վերջ: Առանց փաստարկների եւ առանց դիմացինի փաստարկները լսելու: Որովհետեւ բուն թեման քչերին է հետաքրքրում, կարեւորը քաղաքական աղմուկն է՝ քաղաքական նպատակներով:
Խնդրի անհարկի քաղաքականացումն, ի դեպ, նաեւ հակառակ կողմին է ստիպում քաղաքական տեսանկյունից նայել հարցին: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն, օրինակ, շեշտում է այն փաստը, որ իր հրաժարականը պահանջողները հիմնականում դաշնակցականներն են, իսկ կրթության ոլորտը երկար տարիներ հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են ղեկավարել, ու հայտարարում է, թե ինքը մտադիր է իր հրաժարականը պահանջողների բերած արկղերը «լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այդ ոլորտին»: Ու կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե դաշնակցականներն իր հրաժարականը չպահանջեին, «այդ արկղերը դատարկ էին մնալու»: Ուշադրություն դարձրեք՝ նախկինում կատարված չարաշահումները բացահայտել-չբացահայտելը այսօր քննարկվող հարցերի հետ առանձնապես կապ չունի, փոփոխություններն ապագային են միտված:
Մի խոսքով՝ ամեն ինչ չէ, որ արժե եւ պետք է քաղաքականացնել: Ցանկացած որոշում կարող է լինել ճիշտ կամ սխալ, նպաստել կամ չնպաստել պետության զարգացմանը, եւ ցանկացած որոշման վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ու քննարկումներն էլ հենց այդ հարթության մեջ պիտի լինեն: Ցանկալի է՝ ոչ թե քաղաքական ուժերի, այլ մասնագետների մասնակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT