Թրամփը չի բացառել, որ մայիսին կմեկնի Մոսկվա. մեծ շքերթին հրավիրված է նաեւ Հայաստանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ մեկնելու է ՌԴ՝ մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու համար:

«Նախագահ Պուտինն ինձ հրավիրել է շքերթին: Դա լուրջ գործ է, ես շնորհակալ եմ  հրավերի համար, ժամանակաշրջանը համընկնում է  մեր քաղաքական շրջանի ճիշտ կենտրոնի հետ, այնպես որ դեռ պետք է տեսնենք կկարողանա՞մ արդյոք մեկնել, բայց շատ ուրախ կլինեմ, եթե հաջողվի մեկնել»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ դեռ մտածում է այցի ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ հայտնել էր, որ 17 երկրների ղեկավարներ  արդեն իսկ ընդունել են  ֆաշիստական բանակի տապալման 75-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու հրավերը : Ուշակովը նաեւ հայտնել է, որ միջոցառումներին կմասնակցեն պատվիրակություններ Հնդկաստանից, Կուբայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Վենեսուելայից, Բելառուսից, Հայաստանից, Մոլդովայից, Սերբիայից եւ ԱՊՀ այլ երկրներից:

Դոնալդ Թրամփից բացի, անհատական հրավերներ են ուղարկվել նաեւ տասնյակ այլ առաջնորդների: Նրանց թվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ  Բորիս Ջոնսոնը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի  ղեկավար Սի Ցզինպինը:

Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին հրավիրել է անձամբ՝  Օսակեում անցկացվող G20-ի գագաթնաժողովի ժամանակ:

Տպել
1150 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)