Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում սահմանահատումների մուտքերի եւ ելքերի տարբերությունը կազմել է -9857, իսկ հավելաճը 2016 թվականի համեմատ՝ 88,6%: 2016-ին տարբերությունը կազմել է -86 հազար 694, 2017-ին՝ -53 հազար 912, իսկ 2018-ին՝ -15 հազար 695: Այս մասին հրապարակվել էր ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ելնելով միգրացիոն ծառայության տվյալներից:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կա 2 թիվ՝ ելումուտի տարբերությունը, որը վերոնշյալ -9587-ն է եւ հայկական անձնագրերով ելումուտի տարբերությունը. «Երկուսի կտրվածքով էլ ունենք բավականին նվազում: Բավական դրական տեղաշարժ կա, բայց սա կարելի է նաեւ դիտարկել տարվա վերջում: Դինամիկան դրական է, նորմալ: Ես ավելի շատ կարեւորում եմ հայկական անձնագրերով ելումուտի տարբերության նվազումը, քան թե ընդհանուր ուղեւորահոսքը: Եթե նայենք 2016 թ. տվյալներով, ապա հայկական անձնագրերով ելումուտի տարբերությունը բացասական է եղել մոտավորապես 98 902-ով, 2017 թ.՝ 75 015-ով, 2018 թ.՝ 42 182, իսկ 2019-ի վերջին տվյալով՝ 35 549: Այսինքն՝ այստեղ եւս դինամիկան բավականին ցայտուն է: Բնականաբար, այս թիվը տարվա վերջում ավելի քիչ է երեւում, որովհետեւ այստեղ հիմնականում գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք մեկնում են սեզոնային աշխատանքի եւ տարվա վերջում վերադառնում են: 2016 թ. 86 694-ից՝ 9857-ը բավականին դրական դինամիկա է եւ մոտավորապես 8 անգամ նվազել է»:

Ժողովրդագրագետի խոսքով՝ ով գալիս է Հայաստան եւ ով լքում է Հայաստանը, միանգամից գրանցվում է. «Կապ չունի, դա ՀՀ քաղաքացի է, թե զբոսաշրջիկ. բոլորն այդ համակարգում գրանցվում են: Կարող ենք ասել, որ մարդիկ կանգ են առել, փորձում են իրենց կյանքը դասավորել Հայաստանում՝ նոր հնարավորություններից են նաեւ ցանկանում օգտվել: Նշեմ, որ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներով այսօրվա դրությամբ դինամիկան ավելի բարվոք է: Ես կարող եմ թվեր նշել. 2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք ծնունդների անկում գրեթե չենք ունեցել, ընդամենը 20-ով է նվազել: Սա լավ դինամիկա է, եթե նկատենք, որ 2010-ից ծնունդները միայն անկում են գրանցել: Հիմա կարող ենք ասել, որ 1 տարվա կտրվածքով դա կանգ է առել: Ունենք ամուսնությունների բավական լավ ցուցանիշ. 2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 682-ով: Այս տարի վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ  ունենում ենք ամուսնությունների թվաքանակի աճ»:

Մարկոսյանը նշեց, որ ամուսնալուծությունների թիվն էլ է նվազել նախորդ տարվա համեմատ մոտավորապես 1.1 տոկոսով, կամ բացարձակ թվով՝ 30-ով: Նա ասաց, որ բնական աճի տեսանկյունից մի փոքր անկում ունենք. «Մահացածների թիվն է ավելացել նախորդ տարվա համեմատ 414-ով կամ 2.2 տոկոսով, կազմել է 19 655 մարդ: Այդ պատճառով բնական աճն այս տարի կազմել է 6880 մարդ, մոտավորապես 6 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ՝ կամ 434 մարդով: Բայց ծնունդների եւ ամուսնությունների դինամիկան բավական հուսադրող է այս տարի»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դրական դինամիկան, արդյո՞ք պետական ծրագրերի հետ է կապված, Մարկոսյանը պատասխանեց. «Պետական ծրագրերը մեկնարկելու են 2020 թ. հուլիսի 1-ից: Կառավարությունը հաստատել է, որ 2020-ի հուլիսի 1-ից բարձրանալու է առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվող միանվագ դրամական նպաստը: Առաջին երեխայի 50 հազար դրամը դառնալու է 300 հազար դրամ, երկրորդ երեխայի պարագայում 150 հազար դրամը դառնալու է 300 հազար դրամ: Ես սա նպաստ չեմ համարում, սա այն գումարն է, որը ծնողին հնարավորություն է տալիս հոգալու երեխայի առաջնային ծախսերը, քանի որ երեխայի ծնունդը միանգամից ծախսեր է առաջացնում իր հետ, եւ այդ գումարը իսկապես հնարավորություն կտա հոգալ այդ ծախսերը»:

Մարկոսյանի խոսքով՝ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց տարեվերջում հնարավոր է՝ ունենանք ծնունդների մի փոքր աճ: Իսկ արտագաղթի առումով Մարկոսյանը կարծում է, որ բավականին հուսադրող ցուցանիշներ կունենանք տարեվերջում. «Թեեւ այստեղ կարծում եմ, որ խնդիր ունենք: Մենք դեռեւս ունենք միգրացիայի բացասական ցուցանիշ: Ցավոք, նախորդ տարվա համեմատ այս տեսանկյունից ունենք աճ, բայց հասկանալի է, որ հիմա ինչ ձեւավորվում է, նախորդ տարիներից ձեւավորված միտումների հետեւանքներն են»:

Հարցին՝ արտագաղթի որոշ չափով նվազումը ինչո՞վ է պայմանավորված, Մարկոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին մարդկանց մոտ հույսն է արթնացել ապագայի նկատմամբ, դա շատ կարեւոր է: Երբ ինձ առաջ հարց էին տալիս, թե կոնկրետ ինչը կկանգնեցնի արտագաղթը, ես ասում էի՝ միայն քաղաքական իշխանության փոփոխությունը: Այլ պարագայում ես չեմ կարծում, թե այն արտագաղթը, որը կար, նվազելու էր: Միայն այդ փոփոխությունը կարող էր որոշակի առումով բարելավել. դա տեղի է ունեցել: Բայց հասկանալի է, որ սա բավարար չէ: Արտագաղթը Հայաստանից ոչ թե 1991-ից է սկսվել, այլ՝ 1980-ականներից: Մենք մոտավորապես 40 տարի է՝ մարդ արտահանող ենք, սպասել, որ միանգամից այդ արտագաղթը կանգ կառներ, դա միամտություն է: Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը, նոր հետո մտածել ներգաղթի մասին»:

Մարկոսյանի կարծիքով՝ պետք չէ հուսալ, որ 1 տարվա մեջ արտագաղթը պետք է փոխվեր ներգաղթի. «Այսպիսի երկարատեւ գործընթացներից հետո կտրուկ փոփոխություն հնարավոր չէր: Բնականաբար, տնտեսական աճի տեմպերը, հետագա տնտեսական քաղաքականությունը, քաղաքական գործընթացները ինչքան դրական լինեն, ազդելու են մարդկանց վրա որպես ներգաղթի պատճառ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3220 դիտում

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե