«Ես ամեն ինչի լավին սիրահար եմ». Ծառուկյանը՝ գոլդ համարները այլ պատգամավորից վերցնելու մասին

«Ես ամեն ինչի լավին սիրահար եմ». ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց մեր հարցին, թե արդյո՞ք «գոլդ» համարների սիրահար է:

Տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որը, ըստ ընդունված կարգի, պետք է պատկաներ նույն խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին:

Ծառուկյանն անհարմար համարեց այս թեմայով խոսելը. «Լավ, անհարմար ա, աչիկ ջան, Աբովյանին (ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան-խմբ.) հարցրեք, դա ինձ հետաքրքիր էլ չի՝ ինչ են տվել»:

Արման Աբովյանը մեր զրույցում ասաց, որ ամեն բան արվել է օրենքով, կարգով. «Գոյություն ունի նորմալ պրակտիկա, երբ որ պատգամավորները դիմում են աշխատակազմին՝ խնդրելով այս կամ այն համարը փոխանցել: Ես էլ, օրինակ, իմ համարը փոխանցել եմ իմ օգնականին»,- ասաց Աբովյանը:

Երբ նկատեցինք, որ Ծառուկյանն էլ ունի համար (089), ինչո՞ւ է իր համարից հրաժարվել, Հայրապետյանինը վերցրել, Աբովյանը պատասխանեց. «Պարոն Ջանիբեկյանը, ըստ ընդունված կանոնակարգի, համապատասխան գրությամբ դիմել է, որ ուզում է փոխանցել, այսքան բան: Պարոն Ծառուկյանը մեր խմբակցության լիդերն է, եւ, հնարավոր է, մեր պատգամավորներից մեկը ժեստ է արել»:

Տպել
5085 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել