Արցախում հողագործության աշխատանք կատարելիս 10-րդ դարի խաչքար են գտել

Արցախի Ասկերան շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում 10-րդ դարի խաչքար են գտել: Հողագործության աշխատանք կատարելիս այն հայտնաբերել են Արթուր եւ Արա Հակոբյանները:

Հերկի հերթական աշխատանքների ժամանակ տրակտորի խոփը չի կարողացել հաղթահարել արգելքը: Արթուր Հակոբյանը, նկատելով, որ խոփը դեմ է առել խաչքարի, դադարեցրել է աշխատանքը․ խաչքարը դարեր շարունակ թաքնված է եղել բազմաշերտ հողի տակ․

«Կանչելով հարեւանությամբ աշխատող մարդկանց՝ որոշեցինք հատուկ մեքենա հրավիրել, որի օգնությամբ էլ խաչքարը հանեցինք զգուշորեն, ազատեցինք հողաշերտերից»,-պատմեց նա:

Տարածքը գտնվում է Ակնա (Աղդամ) քաղաքում, եւ նա կարծում է, որ պատահական չէ այստեղ խաչքար հայտնաբերվելը: «Սրանք հայկական պատմական տարածքներ են, եւ գուցե այն մեր ազգի որոշիչ հաղթանակը նշանավորելու համար է կանգնեցվել։ Մինչդեռ մեր հարեւանները հոխորտանքներ եւ անհեթեթություններ են շպրտում հայերիս ուղղությամբ՝ անվանելով մեզ օկուպանտ։ Գուցե նրանց հնչեցված ամեն մի մեղադրանքի այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, բայց որ նրանց ծախսած միլիոնավոր նավթադոլլարներն ի զորու չեն կեղծելու իրական պատմությունը, ակնհայտ է»,- վստահեցնում են նորագյուղցիները:

Նրանք հայտնեցին, որ անկասկած խաչքարը հնագետների, պատմաբանների կողմից կուսումնասիրվի եւ համապատասխան գնահատական կտրվի։ Սակայն կարծում են այն չպետք է տեղաշարժել։ Նրանց համոզմամբ՝ հարկավոր է խաչքարը հողաշերտից ազատել, գտնված տեղում վեր խոյացնել եւ յուրօրինակ ուխտատեղի ստեղծել: Նրանք մտածում են, որ հետագայում Ակնա քաղաքում կարելի է զբոսաշրջային վայր ստեղծել:

Այն, թե որ դարով է թվագրվում խաչքարը, որոշել է Արցախի Տիգրանակերտի պեղումները գլխավորած պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Պետրոսյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել խաչքարի լուսանկարը, որին կից գրառում է կատարել. «Արցախի Տիգրանակերտի մերձակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել: Նշեմ, որ սա արդեն չորրորդ խաչքարն է»:

Տպել
6195 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին