Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 4-ի համարում
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունը իր երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է, թե Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին երեկ տեղեկատվություն էր տարածել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության վրա: Ջեֆ Հունը հայտարարել է, նաեւ, թե Մեծ Բրիտանիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան համարելով Վրաստանի մաս:
«Մենք չենք ընդունում այս տարածաշրջանների անջատողական ռեժիմների՝ անկախություն ստանալու պնդումները»,- հայտարարել է բրիտանացի պաշտոնյան, որը խոսել է նաեւ Ռուսաստանի մասին, կրկին հայտարարելով, թե Բրիտանիան աջակցում է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը, նրա կազմում ճանաչելով Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետությունները՝ այդ թվում Չեչնիան: Մի կողմ թողնելով Վրաստանի «սառեցված» հակամարտությունների եւ չեչենական խնդրի շուրջ բրիտանացի պաշտոնյայի մտքերը, անդրադառնանք ԼՂ հարցի շուրջ նրա չափազանց ուշագրավ հայտարարությանը: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ մինչ այժմ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտությունում որեւէ կողմի դիրքորոշումը պաշտոնապես եւ բացահայտ չէր պաշտպանել:
Համենայնդեպս, նման բան տեղի չէր ունեցել այսպիսի բարձր մակարդակով: Իհարկե, գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան երբեք ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի պաշտպանել եւ դիվանագիտական ու կուլիսային զրույցներում նույնիսկ ավելի շուտ Ադրբեջանին է աջակցել, քան Հայաստանին: Սակայն մինչ օրս բրիտանացի բարձրաստիճան չինովնիկները ԼՂ հարցի մասին հրապարակայնորեն արտահայտվելիս, որպես կանոն, սահմանափակվել են հայտարարությամբ, թե Մեծ Բրիտանիան այս խնդրում աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այս անգամ նույնպես Ջեֆ Հունը արտասանել է սույն չեզոք նախադասությունը, սակայն դրանից հետո ավելացրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ԼՂ-ն Ադրբեջանի մաս համարելու հատվածը:
Ի՞նչ են նշանակում Ջեֆ Հունի այս խոսքերը, արդյո՞ք դրանք այլեւս Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեսակետն են արտահայտում, ազդարարելով ղարաբաղյան հարցում Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշման փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի. այս հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: Նշյալ հայտարարության կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ նաեւ ՀՀ ԱԳՆ-ից: Ինչեւէ, նշենք, որ Հունի այս հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացնում նաեւ բոլորովին այլ համատեքստում: Մասնավորապես, ընդամենը անցյալ ամսվա կեսերին Ջեֆ Հունը գտնվում էր Երեւանում: Բնականաբար, նա հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Ու ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, երկու նախարարները բազմաթիվ այլ հարցերի շարքում անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությունը:
Սա ենթադրում է, որ Վարդան Օսկանյանը բրիտանացի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, փաստարկներն ու պարզաբանումները, ինչը սովորաբար անում է բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ: Եւ ահա, այս ֆոնին, ՀՀ դիրքորոշմանը 180 աստիճանով հակասող այս հայտարարությունը Ջեֆ Հունի կողմից՝ բավական տարօրինակ է: Իհարկե, դա միանգամայն նորմալ է բրիտանական տեսանկյունից, սակայն ոչ՝ հայկական: Այսինքն, եթե Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարարը ԼՂ հակամարտության վերաբերյալ ամբողջապես ադրբեջանական կողմին սատարող հայտարարություն աներ մինչ Հայաստան կատարած այցը` դեռ կարելի էր հասկանալ: Սակայն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո` դեռեւս գտնվելով այնտեղ հնչած մտքերի թարմ տպավորության տակ, նման հայտարարություն անելը, իհարկե, մտածելու տեղիք է տալիս:
Եւ ամենաառաջին հետեւությունը, որ կարելի է անել, այն է, որ Ջեֆ Հունի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանն այնքան էլ լավ չի ներկայացրել հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը: Մյուս կողմից, սա ընդամենը ամենաառաջին եւ ամենամակերեսային հետեւությունը կարող է լինել: Իսկ շատ ավելի խորը վերլուծությունն այս հարցի պատասխանը թերեւս հասցնում է մինչեւ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ակունքներ: Այսինքն, եթե պարզվի, որ իսկապես Մեծ Բրիտանիայի հրապարակային քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն է տեղի ունեցել, ապա, իհարկե, դա կհամալրի վերջին շրջանում ՀՀ արտաքին քաղաքական ձախողումների, կամ ինչպես արտահայտվել է Վարդան Օսկանյանը՝ ՀՀ-ի համար ոչ նպաստավոր զարգացումների ցանկը:
Ի դեպ, նման դեպքերում ՀՀ իշխանությունները սիրում են կասկածի տակ առնել տեղեկատվության ճշտությունը՝ պատճառաբանելով, թե ադրբեջանական լրատվական գործակալությունները հաճախ սուտ լուրեր են տարածում: Եւ այնուամենայնիվ, սա այդ դեպքը չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ինտերնետային էջում տեղադրված է նոյեմբերի մեկին տեղի ունեցած հարց ու պատասխանի սղագրությունը, որտեղից պարզ է դառնում, որ վերոնշյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ բառացի ճշգրտությամբ:
Աննա Հակոբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT