ՊԵԿ-ն ունի ծրագրային ցուցանիշները կատարելու և գերակատարելու պոտենցիալ. Դավիթ Անանյան

04/11/2019 schedule15:08

Հարկերի հավաքագրման թիվը, որ նշված է, պետք է կատարենք և գերակատարենք: Այս մասին այսօր՝  լրագրողների հետ զրույցում, նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անդրադառնալով վարչապետի՝ «Հուսալով ավելի լավը՝ պատրաստվում ենք ավելի վատին» արտահայտությանը՝ Դավիթ Անանյանն ասաց. «Տնտեսությունն առողջ օրգանիզմ է:

Տնտեսության զարգացման որոշակի փուլերում դու չես կարող 100 տոկոսանոց իմանալ, թե տվյալ երկրի տնտեսությունն ինչպես կարձագանքի համաշխարհային զարգացումներին. չէ՞ որ կան տարածաշրջանային զարգացման խնդիրներ. ես խնդիր եմ ասում, դուք ավելի գլոբալ պատկերացրեք: Եվ դրանք աշխարհաքաղաքական առումով կարող են որոշակի իրավիճակ ստեղծել: Եվ եթե երկրի ղեկավարը որոշակի, ավելի շատ տեղեկատվություն ունի այդ բոլոր հնարավոր զարգացումների մասին, իրավունք ունի որոշակի վերապահումներ արտահայտելու: Որպես ՊԵԿ նախագահ՝ ես ասում եմ, որ մենք ունենք պոտենցիալ ծրագրային ցուցանիշը կատարելու և գերակատարելու համար»:

Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը չի հետազոտում, թե ինչու են այս կամ այն ընկերության հարկերը նվազում: «Ես չգիտեմ՝ ինչու են նվազել «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերը: Մենք չունենք նաև այնպիսի գործիքակազմ, որ իրենց ֆինանսական հիմնական ցուցանիշների նկատմամբ վերլուծություն անենք: Դուք վերցրեք իրենց նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները, որոնք հրապարակված են և աուդիտի են ենթարկվել, փորձեք, տեսեք՝ իրենց գործունեության հետ կապված ինչ կա: Ֆինանսական հաշվետվություններն այդպիսի տվյալներ պարունակում են՝ ուղերձային եղանակով ասում են, թե ինչպիսի գործունեություն է իրականացնում, ինչպիսի փոփոխություններ կան, հաշվետու ամսաթվից հետո ասում են, թե ինչպիսի դեպքեր են տեղի ունեցել, որոնք կարող են բարենպաստ և ոչ բարենպաստ հետևանքներ ունենալ»:

Այն հարցին, թե ինչու այդ չի անում ՊԵԿ-ը, նա պատասխանեց. «Մենք որոշակի վերլուծություններ կատարում ենք, բայց դրանք հարկ վճարողների վարքագծով պայմանավորված՝ անուղղակի ինչ-որ լրացուցիչ տեղեկատվություն է, բայց որոշիչ՝ երբեք: Հարկ վճարողը՝ տնտեսվարող սուբյեկտը, ունի իր բիզնեսի կազմակերպման և իրականացման նրբությունները, և կարող է նախորդ տարի իր բիզնեսում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք անուղղակիորեն կամ ուղղակիորեն ազդել են իր վճարած հարկերի վրա: Վճարած հարկերը հետևանք են տնտեսական գործունեության»,- նշեց Անանյանը:

Տպել
1463 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել