Երեւանի Կենդանաբանական այգում գիշերն անցել է առանց անկման դեպքի

02/11/2019 schedule14:20

Երեւանի Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են, գիշերվա ընթացքում որեւէ կենդանի չի տուժել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երեւանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

«Հինգ շներն արգելապատնեշից անցել էին, արդեն մտել էին Կենդանաբանական այգու տարածք: Նրանք թմրեցվել են մեր հատուկ սարքերի միջոցով: Գիշերը պահվել են կլինիկայում: Այսօր փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, արդեն մնացած գործողություններն իրենք են անելու կենդանիների հետ՝ ստերջացում եւ այլն»,- ասաց աշխատակիցը:

Երեւանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատուի փոխանցմամբ՝ դժվար է նշել, թե արդյոք դրանք նույն շներն են եղել, որոնք այգու տարածք են ներխուժել նաեւ նախորդ օրերին:

«Դժվար է ասել՝ նույն շներն են եղել, թե ոչ, բայց նրանց մեջ կային միջին չափի, եւ միջինից մեծ ու բավական խոշոր չափերի շներ»,- նշեց նա:

Երեւանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գիշերն անցել է հանգիստ, եւ որեւէ կենդանու անկում չի գրանցվել:

Տպել
397 դիտում

40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով՝ վիճաբանության հաջորդ օրը (տեսանյութ)

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալու նախագիծը

Դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ԲԴԽ նախագահ

Փրկարարները մարել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ․ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ․ Ծառուկյան

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող

Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը