Որոշ ՀԿ-ներ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում. դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ոչ միայն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան, այլև անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների կողմից հայ-ռուսական հարաբերություններում հետևողականորեն սեպ խրելու  գործընթացին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկն էլ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի՝ հոկտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի արդյունքներն են:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած աջակցության համար:

Այցի շրջանակում քննարկվել են նաև արդիական հարցեր՝ կապված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ: Այս զորամիավորումը ստեղծվել է ՀՀ տարածքում ՌԴ ԶՈՒ գտնվելու իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (կնքված 1992 թվականի օգոստոսի 21-ին) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի (կնքված 1995 թվականի մարտի 16-ին) հիման վրա: Հիշատակված համաձայնագրերի հիման վրա երկու կողմերի ղեկավարություններն էլ ընդունում են համաձայնեցված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ագրեսիային ադեկվատ և այլ մարտահրավերների արձագանքելու համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ-ի տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Զարմանալի չէ, որ 102-րդ ռազմաբազան, իր բուն պարտականությունները կատարելուց զատ, ակտիվ մասնակցություն ունի հանրապետության հասարակական կյանքում: Ռուս զինծառայողներն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքը, իրենց ազդեցությունն են ունենում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, անցկացնում են տոնական հասարակական նշանակալի միջոցառումներ:

Միևնույն ժամանակ հնարավոր չէ չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով իրենց «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստանն ու Ռուսաստանը»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
901 դիտում

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել