Գյումրիում մեկ օրում 453 մեքենա է մաքսազերծվել. հերթը մեծ է, արտաժամյա աշխատանքի մաքսային վճարը 6500 դրամ է (տեսանյութ)

30/10/2019 schedule21:30

Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է արագացված ռեժիմով՝ առանց հանգստյան օրերի, երկարացված աշխատանքային օրվա գրաֆիկով: Երեկ առավելագույն թվով ՝ 453 մեքենա է այստեղ մաքսազերծվել: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը մեքենաների հոսքն ու գործընթացը կառավարելի է համարում: Այսինքն կարողանում են նույն օրը Գյումրի մտած մեքենան մաքսազերծել, գործընթացն ավարտել:

«Օրինակ երեկ  հոսքը դադարել է ժամը 17:30-ին: Եղել  են շատ քիչ մեքենաներ, որոնք 17:30-ից մինչեւ 18:00-ն են հասել մաքսատուն, ուշ են միացել հերթին, ու չեն հասցրել ստանալ մաքսային ձեւակերպումներ: Եթե մինչեւ ժամը 18:00-ն չեն ստանում այդ ձեւակերպումները, դրանից հետո արդեն արտաժամյա է: Ով ցանկանում է, ապա լրացուցիչ մաքսային վճար է գանձվում 6500 դրամի չափով: Բայց բոլոր քաղաքացիները չէ, որ ցանկանում են լրացուցիչ գումար վճարել»,- ասաց վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը:Ամեն օր՝ վաղ լուսաբացից, մինչեւ մաքսատուն եւ մաքսատնից հետո մեքենաները ձգվում են երկար շարասյուններով: Նույն երկարությամբ էլ կանգնած են վարորդները, որոնք պարբերաբար կռվում, հաշտվում, հետո նորից են վիճաբանում: Մեքենաների մաքսազերծման հետ կապված հիմնական խնդիրները ծագում են փողոցում՝ նախքան մաքսատան տարածք մտնելը: Վարորդները հերթ չեն հարցնում կամ խառնում են շարքերն ու սկսում վիճաբանել: Արդյունքում, փողոցում անընդհատ աղմուկ-աղաղակ է, երբեմն նաեւ քաշքշոց:

Դժգոհություններ են առաջանում են նաեւ ժամը 17:00-ից հետո բանկային գործարք կատարելու ժամանակ: Բանկն իր աշխատանքային օրն ավարտում է 17:30-ին, սակայն կան քաղաքացիներ, որոնք իրենց մաքսազերծման ամբողջական փաթեթը ստանում են ժամը 18:00-ին կամ դրանից հետո: «Մենք անընդհատ բանկի  հետ մեր կապը պահպանում ենք: Բանկը խնդիր ունի ինկասացիայի հետ, հստակ ֆիքսված ժամ կա, որ պետք է գա ինկասացիան եւ գումարը տանի, բայց անընդհատ ասում ենք, որ եթե հնարավոր է ավելացնեն իրենց աշխատաժամանակը, որ մարդիկ, որոնք ստանում են իրենց մաքսային ձեւակերպումները ժամը 18:00-ին, հասցնեն նաեւ վճարումներն անել, եւ բացթողումն իրականացվի: Մենք սպասում ենք 18:00-ից հետո, որ ձեւակերպված մեքենան բանկային գործարքից հետո կարողանանք բացթողնման ազատ ռեժիմ իրականացնենք: Երեկ, օրինակ, նման խնդիր չի եղել, աշխատանքն ավարտել են ժամը 19:00–ին, աշխատակիցների թիվ են ավելացրել, որ ավելի արագ լինի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային մաքսատուն վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը:

«Միանշանակ դժգոհություններ կան, քանի որ մարդիկ շատ վաղ առավոտից են գալիս սպասում, որ կարողանան մաքսային ձեւակերպումները ստանան: Մենք մեր աշխատանքը սկսում ենք 09:00-ից, կուտակումներ արդեն կան, դրանք առավոտվա հոսքերն են լինում: Նայում, հաշվում ենք, ժամը 09:00-ի դրությամբ արդեն 3 օր է 200 մեքենա լինում է հոսքում կանգնած: Իսկ էդ 200 մեքենայի սպասարկման համար 3-4 ժամ պահանջվում է, որ վերջին կանգնած քաղաքացին ներս մտնի»,- բացատրեց Ռուսլան Գրիգորյանը: Մաքսատան տարածքում արդեն խնդիրներ չկան, ամեն ինչ կանոնակարգված է:Մեքենաների գերակշիռ մասը Գյումրի են հասնում հիմնականում ԱՄՆ-ից, Ճապոնիայից, հարեւան Վրաստանից: Այլ երկրներից բերվող փոխադրամիջոցներ եւս կան: Գյումրիում մաքսազերծման հերթում միայն հայեր չեն սպասում: Մեծաթիվ են ՌԴ եւ Ղազախստանի Հանրապետության  քաղաքացիները: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետն ասաց`այո, իրենց այս ճանապարհով մաքսազերծումն ավելի ձեռնտու է: Դրանից էլ մեր երկիրն է շահում. «ԵԱՏՄ  պայմանագրի համաձայն՝ Հայաստանն ունի արտոնություն, որից էլ օգտվում են իրենք: Առաջինը մեր երկիրն է օգտվում,  քանի որ բոլոր վճարումներն այստեղ են արվում, իրենք էլ օգտվում են, քանի որ այդ մեքենաները կարողանում են տանել իրենց երկրում վաճառել»:Առավելություն կա նաեւ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք գնել են մեքենա, սակայն դեկտեմբերին չեն կարողանա հասցնել Հայաստան: Նախապես դեկտեմբերին մեքենան հայտարարագրելու պարագայում հունվարին եւս կկարողանան այն մաքսազերծել նույն արժեքով, ինչը գործում է այս պահին: «Խոսքը ճանապարհին մնացած մեքենաների մասին է: Դա շատ մեծ առավելություն է մեր քաղաքացիներ համար, միայն թե պետք է նախապես հայտարարագրեն իրենք»,- ասաց Հյուսիսային մաքսատուն վարչության պետը:

Արմենուհի Մինասյան

Տպել
3180 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ