Երևան
12 °C
Գրիպի եւ սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնն սկսվել է, սակայն հանրապետության տարածքում դեռեւս գրիպ հիվանդության վիրուս չկա, փոխարենը շրջանառվում են պարագրիպի, ռինովիրուսի, բոկավիրուսի հարուցիչներ:
Թեեւ երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ դեռեւս չկան, Առողջապահության նախարարությունը հորդորում է զգոն լինել եւ հիշեցնում, որ այն կանխարգելելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Ե՞րբ եւ որտե՞ղ պատվաստվել, արդյո՞ք այն անվտանգ է, ովքե՞ր են գտնվում ռիսկային խմբում. հարցերի մասին զրուցել ենք ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ:
Ինչո՞ւ պատվաստվել:
«Անհրաժեշտ է պատվաստվել, որովհետեւ այն գրիպից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է, որպեսզի կարողանանք կանխարգելել գրիպի հիվանդացությունը, հիվանդության ծանր ձեւերը, որոնց ենթակա են ռիսկի խմբերում գտնվող մարդիկ՝ մինչեւ 5 տարեկան երեխաները, տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սիրտ-անոթային, թոքերի, երիկամների հիվանդություն ունեցողները, ինչպես նաեւ բուժաշխատողները, որովհետեւ իրենց մասնագիտական աշխատանքից ելնելով՝ շարունակ շփվում են հիվանդների հետ: Ռիսկի խմբում են գտնվում նաեւ փակ կոլեկտիվներում, հատուկ խնամքի կենտրոններում գտնվող անձինք՝ տարեցները, զինվորները, երեխաները: Հատկապես անհրաժեշտ է, որ պատվաստվեն հղիները: Այն ցուցված է հղիության ցանկացած փուլում: Հայաստանում ապագա մայրիկներին խուսափում են պատվաստել, քանի որ փորձում են ամեն տեսակի միջամտությունից հեռու պահել, սակայն դա շատ սխալ մոտեցում է, քանի որ, եթե մենք փորձում ենք պաշտպանել, ապա պետք է պաշտպանենք նաեւ այս ձեւով, որպեսզի վերջինս տանի առողջ հղիություն եւ առողջ բալիկ ունենա: Այսպես պաշտպանում ենք ոչ միայն հղիին, այլեւ բալիկին»,- մեզ հետ զրույցում ասում է առողջապահության նախարարության մասնագետը:
Ովքե՞ր կարող են պատվաստվել եւ ե՞րբ:
«Պատվաստման լավագույն ժամանակը գրիպի սեզոնից առաջ ընկած ժամանակահատվածն է, սակայն դեռեւս պատվաստանյութը Հայաստան չի հասել: Ուշացման պատճառը գլոբալ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրիպի շրջատիպերի բաղադրիչներն ուշ է կազմել եւ ներկայացրել արտադրողներին, որոնք չեն հասցրել ժամանակին մշակել դրանք: Քանի որ գրիպի շրջանառություն չունենք, իսկ եղանակն էլ բարենպաստ է, այս առումով հանգիստ ենք: Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում պատվաստանյութն արդեն կլինի: Այն ցուցված է բոլորին, հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց: Չեն կարող պատվաստվել այն մարդիկ, որոնք տվյալ պահին ունեն սուր հիվանդություն կամ նախկինում տվյալ պատվաստանյութից ունեցել են ծանր ալերգաբանական ռեակցիա: Մնացած դեպքերում բոլորին ցուցված է, նույնիսկ խրոնիկ հիվանդներին, ալերգիան նույնպես հակացուցում չէ: Ցանկացած դեղորայք կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, բայց՝ աննշան: Նախորդ տարի գրիպի դեմ իրականացրած 90.000 պատվաստումներից որեւէ լուրջ հետպատվաստումային ռեակցիա չի եղել»,- նկատում է Սվետլանա Գրիգորյանը:
Արդյո՞ք անվտանգ են պատվաստումները:
«Պատվաստանյութերն անվտանգ են, դրանցից հնարավոր չէ ո՛չ գրիպով վարակվել, ո՛չ էլ, որպես կանոն, առաջացնում են ծանր ալերգաբանական ռեակցիաներ: Այսօր դրանք պահվում են բժշկական ամբուլատորիաներում, որտեղ կան հատուկ սառնարաններ: Այնտեղ իրականացվում է ջերմաստիճանի շուրջօրա մշտադիտարկում: Յուրաքանչյուր անձ կարող է պատվաստվելուց առաջ նայել, համոզվել, թե այն ինչ պիտանելիության ժամկետ ունի»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը:
Եթե պատվաստվել եմ, կարո՞ղ եմ նորից հիվանդանալ:
«Գրիպի դեմ յուրաքանչյուր տարի պետք է պատվաստվել: Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում է, թե տվյալ սեզոնին հիվանդության ինչ տիպեր են շրջանառվելու, ու դրան համապատասխան նոր պատվաստանյութ է սինթեզվում եւ մշակվում: Պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 1 տարի է, ոչ թե այն պատճառով, որ այն այլեւս ենթակա չի լինի օգտագործման, այլ, որովհետեւ մյուս տարի կարող են այլ տեսակի վիրուսներ շրջանառվել: Պատվաստանյութը նախատեսված է լինում այդ տարի տարածված 4 շրջատիպի վիրուսների դեմ»,- մանրամասնում է Գրիգորյանը:
Արդյոք Հայաստանում պատվաստվողների թիվն ավելացե՞լ է:
«Յուրաքանչյուր տարի մենք տեսնում ենք բնակչության նկատմամբ պահանջարկի բարձրացում, այս տարի դեռեւս Հայաստանի պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութը չկա, սակայն արդեն զանգեր ենք ստանում. բնակիչները ցանկանում են իմանալ՝ երբ կլինի, որ գնան պատվաստվեն: Կոնկրետ այս պատվաստանյութը ֆրանսիական «Սանոֆի» կազմակերպությունից կստանանք: Նախատեսվել է 160.000 դեղաչափ բերել: Այսօր պոլիկլինիկաներում այդ ծառայությունն անվճար է: Պահանջարկն ավելանում է մեր հետեւողական աշխատանքի, իրազեկման շնորհիվ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT