Պապիկյանը Շվեդիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է Երևանի ծանրաբեռնվածության լիցքաթափման հարցը

30/10/2019 schedule16:57

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի  հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: 

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործընկերության ու բարեկամական ընկալման վրա խարսխված առանձնահատուկ մակարդակի շփումները և անձնական պատրաստակամություն հայտնել սեփական նպաստը բերել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում։ Նախարարի խոսքով հայ-շվեդական համագործակցության օրակարգի կարևորագույն բաղկացուցիչ է համարվում Հայաստանի և Շվեդիայի տարածքային միավորների, մասնավորապես Լոռու մարզի և Ուպսալայ նահանգի  միջև լավագույն փորձի ու գիտելիքի փոխանակման վրա հիմնված միջտարածաշրջանային կապերը։ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներից զատ մեր նախարարությունն այժմ ունի գործառութային շատ ավելի ընդգրկուն տարածականություն, ինչը հնարավորություն է ընձեռնում փոխգործակցության նոր եզրեր փնտրել և լավագույնս օգտագործել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կուտակված ողջ ներուժը»,-ասել է նախարարը։      

Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Դեսպանության գործերի  հավատարմատարը նախարարին տեղեկացրել է, որ տարածաշրջանային ծրագրերին զուգահեռ շվեդական կառավարությունը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության կազմակերպության հետ միասին Հայաստանում նախաձեռնում է իրականացնել երեք բաղադրիչներից բաղկացած արդյունքահեն ծրագիր։ Զարգացման համագործակցության հարթակի վրա հիմնված այս ծրագիրը ընդգրկում է շրջակա միջավայրի պաշտպանության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, տարածքային կարողությունների հզորացման, կայուն քաղաքների ձևավորման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտները։

Նախարար Պապիկյանը զրուցակցի հետ քննարկել է նաև Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները և այս առնչությամբ արձանագրել, որ  կառավարությունը փորձում է ի դեմս համայնքների ձևավորել կայուն տնտեսական կենտրոններ, որոնք կկարողանան արդյունավետ  և օպտիմալ օգտագործել առկա ռեսուրսներն ու ենթակառուցվածքային հնարավորությունները։ «Երևանի ծանրաբեռնվածության լիցքաթափման և ապակենտրոնացման նպատակով մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի տասը քաղաքներում զարգացնել ենթակառուցվածքային հզորությունները, խթանել տնտեսական ակտիվությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը»,- նկատել է նախարարը և հույսով հավելել, որ հայկական կողմի արդեն իսկ նախաձեռնած քայլերը հաջողությամբ կթղթակցվեն գործընկեր Շվեդիայի առաջարկած ծրագրային օրակարգի հետ։  

Կողմերը պայմանավորվել են պարբերական հանդիպումների և շահագրգիռ քննարկումների միջոցով մշակել առկա գաղափարների և նախագծերի ներդրման առավել արդյունավետ ճանապարհներ։

Ավարտին Բիրյեր Կարլսոնը նախարար Պապիկյանին է փոխանցել 2020թ․ փետրվարին Ստոկհոլմում կայանալիք «Ճանապարհային անվտանգության գլոբալ նախարարական համաժողովին» մասնակցության՝ Շվեդիայի Թագավորության ենթակառուցվածքների նախարար Թոմաս Էներոթի հրավերը։

Տպել
1005 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին