Քամի է եղել, տղաները չեն կարողացել դուրս գալ շրջապտույտից. մահացած հրշեջը քառօրյայի մասնակից էր. նոր մանրամասներ

Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարարը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: Նա ԱԻՆ համակարգում աշխատում էր ընդամենը 5 ամիս:

Երկրորդ տուժած հրշեջը Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, որը ներկայումս գտնվում է Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Նա նաեւ մանրամասներ հայտնեց.

«Գնացել են դեպքի վայր ու իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ, որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ հրշեջներից 2-ը տուժել են: Տեղանքը, որտեղ եղել է դեպքը, բավականին անմատչելի ու բարդ էր: Հրշեջներից մեկը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է, մյուսին մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետո արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վիճակը ծանր է, այրվածքները խորն են, երիտասարդի շնչուղիներն են վնասված:

Նախարարի խոսքով՝ հրշեջի աշխատանքն այնպիսին է, որ ամեն օր կարող է նման բան տեղի ունենալ, եւ հրշեջները, դա իմանալով, աշխատում են:

Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ նախարարն ասաց, որ հրդեհաշիջման ժամանակ հանկարծակի քամի է բարձրացել, կրակը շրջապտույտ է արել, ու տղաները չեն կարողացել դուրս գալ շրջապտույտից:

Ողբերգական դեպքի մասին արդեն իսկ հայտնել են մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքի անդամներին: Մեր տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին է այցելում նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Տպել
55989 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա