Հայաստանում 2-ից ավելի խմբեր մեդիաքարոզչություն են իրականացնում, լայն շրջանակ է. Մարտիրոսյան

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ակներեւ է, որ մեդիադաշտը լուրջ փոփոխությունների է ենթարկվել:

Լուրջ փոփոխություններ ասելով՝ կարելի է նկատել, որ փոխվել է նաեւ քարոզչության ձեւը, եւ արդեն տեւական ժամանակ է տարբեր ձեւերով մեդիաքարոզչություն է իրականացվում: Ու քանի որ, ըստ էության, Հայաստանում մեդիան ընդհանուր առմամբ անվերահսկելի է, քարոզչությունը իրականացվում է ցանկացած թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց այն հիմնական թեմաները, որոնց շուրջ վերջին շրջանում քարոզչություն է իրականացվում. «Ընդհանուր առմամբ կա մի քանի թեմա, որոնք միշտ եղել են քարոզչական գործիքակազմում: Առաջինը Արցախի թեման է: Դա միշտ եղել է այն լծակներից, որը ե՛ւ իշխանությունն է օգտագործել ընդդիմության դեմ, ե՛ւ ընդդիմությունը՝ իշխանության դեմ, բոլոր հնարավոր տարբերակներով: Այդ ավանդույթները, կարծում եմ, շարունակվում են եւ կշարունակվեն: Մյուս թեման ազգային արժեքներն են: Եվրոպական երկրների շրջանակներում արված հարցումներով էլ երեւում է, որ մենք ամենաավանդապաշտ եւ պահպանողական երկրների շարքում ենք: Բնականաբար, այդ տեսակի թեմաները միշտ օգտագործվում են: Այդ թեմաներից մեկը եկեղեցու եւ կրոնական թեման է, մյուսը բոլոր տեսակի փոքրամասնությունների, հիմնականում՝ ԼԳԲՏ-ների շուրջ քարոզչական գործիքակազմն է: Այդ թեման անընդհատ կա, ձեւափոխվում է, ու քանի որ հանրային հետաքրքրություն կա այս թեմայի շուրջ, դրա համար այն միշտ կիրառվում է»:

Փորձագետի խոսքով՝ մյուս կարեւոր թեման հասարակությանը բնորոշ դավադրապաշտական պատկերացումներն են. «Դա այն է, երբ հանրության մեջ կարելի է ինչ-որ տրամադրություններ ստեղծել, ելնելով նրանից, թե գոյություն ունի չարիքի մի կենտրոն, որը բացասական է ազդում կյանքի որակի վրա, անվտանգության վրա: Այդ թեմաներն այն ժամանակ էլ են եղել, ասում էին, որ իբր տնտեսությունը մի մարդու ձեռքում է: Հիմա ակտուալ տարբերակը «Սորոս»-ն է: Ընդհանուր առմամբ խորհրդային տարածքի ժողովուրդները բավականին լրջորեն այս ամեն ինչի մեջ են: Ենթադրում եմ, որ սրա վրա ազդել է խորհրդային ժամանակների պետական քարոզչությունը, որն այն ժամանակ էլի դավադրապաշտական էր: Օրինակ՝ իբր ամեն ինչի հետեւում «ՃՀձ»-ն է եւ այլն: Այդ տրամադրությունները, կարծում եմ, ազդել են ու բավականին հեշտ մանիպուլյատիվ թեմաներ առաջացնելու ձեւ է»:

Հարցին՝ որքանո՞վ են այդ թեմաները հանրության ուշադրությանն արժանանում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Օրինակ՝ սոցցանցերում ինչ-որ մի թեմա կարող է աղմուկ հանել, բայց իրական աշխարհում դա կարող է մարդկանցից հեռու լինել: Մյուս կողմից, քանի որ այդ թեման աղմուկ է հանում կարծիք ձեւավորողների շրջանակներում ու իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, թե բոլորն այդ թեմայի մասին են խոսում, նրանք սկսում են այդ թեման բորբոքել եւ ուշ թե շուտ այդ թեման իրականություն է դառնում: Մենք մի տարօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ չեղած տեղը ինչ-որ մի բան կարող է դառնալ «բոլոլա», զուտ այն պատճառով, որ ինչ-որ մեկին կարող է թվալ, թե դա շատ կարեւոր թեմա է: Եվ «Ֆեյսբուք»-ն իր ալգորիթմով կարող է մարդկանց մեջ պարզապես տպավորություն ստեղծել, թե այդ թեման կարեւոր է: Այսինքն՝ իրականում այդ թեմայի շուրջ կարող են խոսել 500 հոգի, բայց ընթերցողի մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե բոլորը դրա մասին են խոսում: Ու հակառակը՝ բոլորը կարող են խոսել ինչ-որ թեմայից, բայց տպավորություն ստեղծվի, որ այդ թեման գոյություն չունի»: 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մեթոդներ են ընտրվում քարոզչություններն առաջ տանելու համար, Մարտիրոսյանն ասաց. «Այսօր երեւի թե ամենաաշխատող ձեւը սոցցանցերն են: Ֆեյքեր են օգտագործվում՝ թեման տարածելու, զանգվածայնության տպավորություն ստեղծելու նպատակով, որից հետո այդ թեման լեգիտիմացվում է, լրատվամիջոցներում է հայտնվում: Մեկ-մեկ լինում է, որ ինչ-որ կեղծ օգտատիրոջ գրած բոլոր նյութերը տանում են լրատվամիջոցները, ու տպավորություն է, թե այդ օգտատերը հանճար է՝ մի սխալ բան չի գրում:

Մյուս գործիքը, որը կիրառվում է,  ազդեցիկ մարդիկ են, որոնց ներքաշում են քարոզչության մեջ: Երրորդը  գովազդն է, ինչը նույնպես շատ ակտիվ օգտագործվում է «Ֆեյսբուք»-ում, քանի որ այն շատ էժան է եւ թիրախավորված: Կարելի է շատ արագ այդ ձեւով թեմա առաջ բերել»:

Հարցին՝ Հայաստանում քանի՞ կողմից է քարոզչություն իրականացվում, մեդիափորձագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այստեղ 1 խումբ չի աշխատում: Քաղաքական դաշտը շատ է խառնվել, կարող եմ ասել, որ 2-ից շատ խմբեր են, հստակ բեւեռացում չէ, ավելի լայն շրջանակ է»: 

Խոսելով այն մասին, թե քարոզչությունների հիմնական միտքը արդյո՞ք ծառայում է իր նպատակին, թե հանրությունը տարբերում է այդ ամենը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ շատ դեպքերում հանրությունը տարբերում է, բայց ակնհայտ է, որ ինֆորմացիան այնքան շատ է եւ բազմակողմանի, որ շատ դեպքերում քարոզչություն իրականացնողներն իրենց ուզածին հասնում են: Եթե ոչ թե մեր, այլ աշխարհի օրինակով վերցնենք, ապա օրինակ՝ «Ֆեյսբուք»-ը շատ լուրջ տրամադրվում է 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Մտավախությունները շատ մեծ են, որ գործիքները կաշխատեն էլի: Այսինքն՝ թերագնահատել այս ամենը, չի կարելի»:

Հարցին՝ Հայաստանում եւ այլ երկրներում նույն ձեւո՞վ է իրականացվում մեդիաքարոզչությունը, փորձագետը պատասխանեց. «Գործիքակազմը հիմնականում բոլորի մոտ էլ նույնն է: Միգուցե նրբերանգներով տարբերվի, նույն ֆեյքերի քանակով: Մեծ երկրների հակամարտության տեսանկյունից այստեղ ռեսուրսները քիչ են, բայց ընդհանուր առմամբ գործիքակազմը նույնն է»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21218 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ