Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուներից Ջո Բայդընը նոր թափ է հաղորդում իր ընտրարշավին՝ փորձելով ուժեղ հակահարված տալ նախագահ Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք, որ Թրամփին մեղադրում են այն բանի համար, որ Ուկրաինայի նախագահին խնդրել էր տրամադրել Բայդընի անվան վրա բիծ հայտնաբերող փաստեր: «Նա իր դեմ պայքարելու սխալ մարդու է ընտրել», հայտարարել է Բայդընը Նյու Հեմփշիր նահանգում: Ասենք, որ հենց այս նահանգում են առաջինն անցկացվում նախնական ընտրությունները:
Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Բայդընը հերքում է իր եւ իր որդու դեմ Թրամփի կողմից ներկայացվող մեղադրանքներն ու հայտարարում, թե ինքն է այն թեկնածուն, որն ունակ է պարտության մատնել Թրամփին: «Ուզում եմ կրկնել, որ այս մրցապայքարին եմ մասնակցում՝ Ամերիկայի ոգին վերականգնելու համար, ու թույլ չենք տալու, որ Դոնալդ Թրամփն իրականացնի իր ծրագրերը»,- ասել է Բայդընը:
Նյու Հեմփշիրում Բայդընի աջակիցներն ասում են, թե նրա խոսքերի մեջ չկան անորոշ խոստումներ, այլ կրում են արդար պահանջներ: Այս նահանգում փոքրաթիվ չեն նրանք նաեւ, որոնք կարծում են, որ հարկավոր է ճշտել այլ երկրների ղեկավարների հետ Բայդընի իրականացրած գործողությունները, որոնց մասին պնդում է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը պնդում է, թե իր ու իր որդու շահերից ելնելով՝ Բայդընը պարտադրել էր, որ Ուկրաինայում պաշտոնանկ արվեր այդ երկրի գլխավոր դատախազը: Մի մասն այս նահանգում ասում են, թե Բայդընը ճիշտ էր, երբ պարտադրում էր պաշտոնանկ անել կոռուպցիայի մեջ ներքաշված դատախազին, մի մասն էլ մեղադրում է նրան այլոց ներքին խնդիրներին միջամտելու մեջ:
Բայդընն այս ընտրարշավում շեշտը դնում է ավելի առաջադեմ կարծիքներ հայտնելու ու կոչերով հանդես գալու վրա: Եվ արդեն տատանվող ընտրողների մի հոծ զանգված է ասում, որ դեռ չնայած չեն կայացրել վերջնական որոշում, սակայն իրենց ներքին ձայնն ասում է, որ քվեարկելու են՝ հօգուտ Բայդընի:
Նյու Հեմփշիրում դեռեւս կա չորս ամիս ժամանակ մինչեւ նախնական, այսինքն՝ կուսակցական ընտրությունները: Ինչ վերաբերում է Բայդըն-Թրամփ պայքարին, պետք է ասել, որ այն ավելի երկար կշարունակվի՝ նախագահին իմփիչմենթի ենթարկելու նպատակով սկսված գործընթացի պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT