Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Որպես քաղաքական ընդդիմություն դիրքավորված նախկին իշխանություններին խիստ մտահոգել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու հատկապես այն հանգամանքը, որ օրենքը հետադարձ ուժ է ունենալու: Խոսքը տասնամյա ժամանակահատվածի մասին է, բայց առանձնահատուկ դեպքերում ուսումնասիրությունները կարող են սկսվել 1991 թվականից: Ըստ երեւույթին հենց սա է պատճառը, որ ընդդիմախոսներն այս օրինագիծը գնահատում են որպես իշխանությունների ձեռքին լրացուցիչ զենք՝ «անցանկալի անձանց» դեմ քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելու համար:

Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Տարիներ շարունակ Հայաստանն անխնա թալանվել է, թալանված միլիարդների զգալի մասը դուրս է բերվել երկրից, մյուս մասով մի քանի տասնյակ ընտանիքներ Հայաստանում հսկայական ունեցվածք են ձեռք բերել, արաբական շեյխերին վայել դղյակներ են կառուցել, բիզնեսներ են հիմնել, հազարավոր հեկտարներով հողեր են յուրացրել եւ այլն, բայց մարդիկ միշտ հավատացել են, որ գալու է ժամանակը, եւ այդ ամենը վերադարձվելու է պետությանը: Իսկ կոռուպցիոն սխեմաներով մուլտիմիլիոնատեր դարձածներին ապագան առանձնապես չի մտահոգել. նրանք մտածել են, որ նախ՝ իրենց մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է», եւ երկրորդ՝ իրենց իշխանությունը հավերժ է:

Եվ ահա նոր իշխանությունները մտադիր են ընդունել օրենք, որը հնարավորություն կտա բռնագանձել ապօրինի գույքը, եթե անգամ այն ձեռք է բերվել օրենքի ընդունումից տարիներ առաջ: Եվ սա հասկանալիորեն պիտի փոթորիկ առաջացներ հատկապես նախկինների ու նրանց հարող շրջանակների շարքերում: Բայց մյուս կողմից էլ՝ խնդիրն իսկապես չափազանց նուրբ է, եւ որոշ մտահոգություններ զուրկ չեն հիմքից: Օրինակ՝ կարո՞ղ է այդ օրենքը քաղաքական հարցեր լուծելու գործիք դառնալ: Այո, կարող է: Ու որպեսզի նման բան տեղի չունենա՝ շատ հստակ չափորոշիչներ պիտի գործեն, հակառակ դեպքում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գայթակղություն միշտ կլինի: Կամ, ասենք, ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ որեւէ պաշտոնյա կոռուպցիոն սխեմաներով հսկայական գույք է ձեռք բերել ու հետո այդ գույքը վաճառել որեւէ բարեխիղճ գնորդի: Գույքը բռնագանձել չի ստացվի, անհրաժեշտ կլինի գտնել եւ վերադարձնել վաճառքից ստացված գումարը, իսկ դա չափազանց բարդ կլինի: Ուրիշ հարց էլ կա՝ այս օրենքի ընդունումն իսկապես կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի, որովհետեւ շատերը կշտապեն մինչեւ օրենքի ընդունումը վաճառել ապօրինի ճանապարհով ձեռք բերած իրենց գույքն ու գումարը դուրս բերել երկրից (այլ հարց է՝ կկարողանա՞ն գնորդներ գտնել իրենց բազմամիլիոնանոց գույքի համար, թե ոչ, որովհետեւ Հայաստանում օրինական ճանապարհով միլիոններ վաստակած մարդիկ, ցավոք, շատ քիչ են, իսկ ապօրինի ճանապարհով հարստացածները հազիվ թե համարձակվեն հրապարակավ ծախսել իրենց միլիոնները):

Մի խոսքով՝ օրենքն իսկապես կարող է խնդրահարույց լինել: Բայց համաձայնվեք, որ նման օրենք չունենալը (այսինքն՝ թույլ տալը, որ մի քանի տասնյակ ընտանիքներ հանգիստ վայելեն տարիներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանած միլիարդները) շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նոր իշխանություններն էլ կարող են գայթակղվել՝ եթե նախկինները միլիարդներ են գողացել ու հանգիստ վայելում են, ինչո՞ւ իրենք էլ գոնե միլիոններ չգողանան (ու այնպես անեն, որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»):

Այնպես որ՝ հնարավոր ռիսկերն ու մտահոգություններն օրենքի ընդունումից հրաժարվելու պատճառ չեն կարող լինել: Պարզապես պետք է հաշվի առնել այդ մտահոգությունները եւ ընդունել առավելագույնս հստակ ու զսպման մեխանիզմներով հագեցած օրենք: Որպեսզի այն ծառայի բացառապես բուն նպատակին՝ առանց «հարակից բացասական ազդեցությունների» որեւէ հնարավորության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6957 դիտում

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ