Երևան
12 °C
Կուսակցությունները, անկախ իրենց գաղափարական տարբերություններից, ղեկավարների տարբերություններից, պետք է պարտադրված լինեն լինել ժողովրդավար ու հավասար, անխտրական հնարավորություններ ստեղծեն կանանց եւ տղամարդկանց համար։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով լսումների ժամանակ, իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ իր սեփական փորձով գիտի, թե ինչպես պետք է աշխատի «Կուսակցությունների մասին» օրենքը, որպեսզի օգնի կուսակցություններին ամրացնել ներքին ժողովրդավարությունը, որպեսզի կուսակցությունները լինեն ներառական եւ կայանան որպես քաղաքական ինստիտուտներ, լինեն կայուն, հետեւողական եւ հաշվետու:
«Իհարկե, շատ բան կախված է կուսակցությունների դավանած արժեքներից, դրանց ամրությունից, հիմնադիրների սկիզբ դրած ավանդույթներից, ղեկավար կազմի որոշումներից, կուսակցության անդամների ակտիվությունից եւ պահանջատիրությունից, կանոնադրությունից, սակայն կուսակցություններին տրված բավականին մեծ ինքնավարությամբ հանդերձ, որը պահպանվելու է եւ պետք է պահպանվի, կարծում եմ՝ օրենքով պետք է ամրագրենք որոշակի սկզբունքներ եւ կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլոր կուսակցությունների համար»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանի խոսքով՝ որոշակի կանոնների համընդհանուր պահանջը կարեւոր է, քանի որ մեր օրենքներով սահմանված ընտրակարգով կուսակցությունները միակ մեխանիզմն են, որով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների, կազմակերպում տեղական ինքնակառավարում, ձեւավորում խորհրդարան եւ կառավարություն, հետեւապես շատ կարեւոր է, թե ինչ սկզբունքներով է կառավարվում կուսակցությունը:
«Կներեք, բայց ես չեմ հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ եւ փորձ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետեւ այդ կուսակցությունը իր ներսում պատկերացում չունի, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ ինչի համար է այն պետք»:
Լենա Նազարյանը չի հավատում նաեւ, որ ներքին ընտրությունների միջոցով ղեկավար կազմի ձեւավորումը մերժող կուսակցությունները երկիրը կառավարելիս կապահովեն պայմաններ ազատ եւ արդար ընտրությունների համար, չի հավատում, որ այն կուսակցությունները, որոնք չեն դրսեւորում կանանց եւ տղամարդկանց հանդեպ հավասար անխտրական խոսք եւ վարքագիծ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող են գրեթե հավասարաչափ կանանցից եւ տղամարդկանցից բաղկացած քաղաքացիների համար իրապես ապահովել հավասար իրավունքները․
«Այսպիսով՝ կարծում եմ՝ կան հարցեր, որ կուսակցությունները, անկախ իրենց գաղափարական տարբերություններից, ղեկավարների տարբերություններից, պետք է պարտադրված լինեն լինել ժողովրդավար ու հավասար, անխտրական հնարավորություններ ստեղծեն կանանց եւ տղամարդկանց համար»։
Նազարյանի պնդմամբ՝ նմանատիպ հարցերը չպետք է լինեն առանձին ղեկավարների քմահաճույքի դաշտում, որովհետեւ կոռումպացված, խտրական ոչ ժողովրդավար կուսակցությունները չպետք է շանս ունենան քաղաքական գործընթացներ զարգացնել Հայաստանում կամ քաղաքական գործընթացների իմիտացիա անել:
Լենա Նազարյանն առաջարկեց, որ կուսակցությունների ղեկավար կազմերի ձեւավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունք, որը կարող է լինել երկու տարբերակով՝ կամ պարտադրել օրենքով, որ ղեկավար կազմում լինի սեռերի ներկայացվածություն կամ օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության եւ ծրագրի մեջ, որպեսզի ինքնավարության հետ կապված խնդիր չառաջանա:
Թե ինչու պիտի օրենքով ամրագրվեն այս դրույթները, Նազարյանը պարզաբանեց․
«Կանայք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, եւ այսպես է արդար, հակառակը անարդար է: Կանայք ունեն կենսաբանական եւ սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պիտի ներկայացված լինի կուսակցություններում, խորհրդարանում եւ կառավարությունում։ Որպեսզի կանանց բարձրաձայնած հարցերը լուծում ստանան, արդյունք լինի, կանանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի կրիտիկական մակարդակի: Եթե ներկայացվածությունը կրիտիկական չէ, ապա ձեւական է»:
Նազարյանն առաջարկեց նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքում ամրագրել, որ կուսակցությունների ղեկավար կազմի ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներով, այսինքն՝ ներքին ընտրությունով փակ քվեարկությամբ, որպեսզի բացառեն կուսակցությունների ղեկավարների կամայական որոշումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT