Երևան
12 °C
Մեկուկես տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն, իհարկե, բոլորի սպասելիքները չէ, որ արդարացրեց: Մարդկանց մեծ մասն ավելի արագ եւ ավելի արմատական փոփոխություններ էր ակնկալում: Բայց նույնիսկ ամենադժգոհները չեն կարող չընդունել, որ երկրում դրական փոփոխություններ են եղել: Բացառություն են կազմում միայն նախկին իշխանությունները (որոնք հեղափոխության արդյունքում կորցրել են ոչ միայն պաշտոններն ու արտոնյալ պայմաններում գործող բիզնեսները, այլեւ կարող են կորցնել ազատությունը), նրանց կողմից առատորեն վարձատրվող լրատվամիջոցներն ու «վերլուծական շրջանակները» եւ, պայմանականորեն ասած, «աբիժնիկները» (նրանք, ովքեր հույս ունեին հեղափոխության արդյունքում բարձր դիրքերի հասնել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց): Այս խմբերը ոչ միայն չեն ցանկանում որեւէ դրական բան տեսնել (դա նրանց իրավունքն է եւ զուտ մարդկայնորեն ինչ-որ տեղ նույնիսկ հասկանալի է), այլեւ բացահայտ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով բառիս բուն իմաստով թունավորում են հանրային գիտակցությունը:
Ասենք՝ հրապարակվում են Հայաստանի 2019 թ. առաջին ութ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, պարզվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն ավելացել են 21,7 տոկոսով (սա ֆանտաստիկ բարձր ցուցանիշ է), եւ... հսկայական «խորիմաստ» վերլուծություններ են արվում, որոնց իմաստն այն է, որ դա խայտառակ վատ ցուցանիշ է, վկայում է տնտեսական անկման մասին, եւ այլն: Հասկանալի է, չէ՞, որ եթե տնտեսական աճը եղել է, ասենք, 6 տոկոս, իսկ բյուջեի եկամուտներն ավելացել են 21 տոկոսով, նշանակում է՝ ստվերն էապես կրճատվել է, եւ այստեղ վիճելու բան չկա: Բայց՝ չէ. պարզվում է՝ կարելի է վիճարկել նաեւ մածունի սպիտակ լինելը:
Կամ, ասենք, չնայած նախկին իշխանությունների հսկայական ջանքերին՝ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս դատաիրավական բարեփոխումների նախագծին: Եվ ի՞նչ: Նախկիններն իսկույն շրջանառության մեջ են դնում մի վարկած, ըստ որի՝ դրա դիմաց միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից պահանջել է հանձնել ազատագրված յոթ շրջանները: Այսինքն՝ ստացվում է, որ նույնիսկ դատաիրավական բարեփոխումների իրականացնումն է կործանարար Հայաստանի համար:
Ուրիշ օրինակ բերենք: Աշխարհահռչակ booking.com-ը Երեւանն ընդգրկում է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում, իսկ նախկինների ձեռքից կերակրվող «մեր» լրատվամիջոցներն իսկույն աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե դա սուտ է, չկա այդպիսի բան, Հայաստանում այդքան հյուրանոց չկա, դա բլեֆ է, եւ այլն: Ընդ որում՝ ադրբեջանական լրատվամիջոցներից չեն արտագրում (թեեւ նրանք էլ են ճիշտ նույն կերպ արձագանքում), սեփական նախաձեռնությամբ են «սխալ հանում» booking.com-ին:
Խաղողի մթերումից ենք խոսում, ահռելի ջանքեր ենք գործադրում, որ հայկական կոնյակն ու գինին նորանոր շուկաներ նվաճեն, արտահանման ծավալներն աճեն, եւ այլն, իսկ սրանք իրենց այսրոպեական շահի համար անհեթեթ վերլուծություններ են անում ու աշխարհով մեկ հայտարարում, թե Հայաստանից մեծ քանակով կեղծ կոնյակ է արտահանվում (պատկերացնո՞ւմ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցներն ինչ հաճույքով կարտատպեն այս «վերլուծությունները»): Շվեյցարական Կարմիր խաչն իր ամենամյա միջոցառումը նվիրում է Հայաստանին ու ողջ հասույթը (հարյուր հազարավոր դոլարներ) ուղղում Հայաստանի տարեցների կյանքի բարելավմանը՝ սրանք այդ ամենի մեջ նկատում են միայն այն, որ վարչապետի տիկինն էլ է մասնակցել միջոցառմանը ու նույնիսկ թանկ հյուրանոցում է ապրել: Իսկ թե ինչ միջոցառում էին ու ինչի համար էր արվում՝ այդ մասին ոչ մի խոսք...
Կարելի է, իհարկե, համարել, որ սա սովորական քաղաքական պայքար է եւ առանձնապես ուշադրություն չդարձնել: Բայց իրականում սա այնքան էլ սովորական քաղաքական պայքար չէ, որովհետեւ թիրախում ավելի հաճախ ոչ թե իշխանություններն են, այլ Հայաստանը: Ու սա, ի դեպ, ողջ քաղաքական դաշտի խնդիրն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT