Երևան
12 °C
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակն ամենեւին էլ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը չէ:
«Մենք չենք ուզում փլուզել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Նա ՆԱՏՕ-ի անդամ է, մենք ունենք կարեւոր ընդհանուր հետաքրքրություններ անվտանգության ոլորտում: Մեր նպատական է՝ կանխել Թուրքիայի այժմյան գործունեության հետագա շարունակությունը: Մենք աշխատում ենք այդ ամենը կանգնեցնելու ուղղությամբ»,-ասել է պետքարտուղարը Fox Business-ի հետ զրույցում:
Փոմփեոն նաեւ հավելել է, որ ինքն ու ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսոնը ծրագրում են ունենալ անձնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պետքարտուղարի խոսքերով, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարեւոր է համարում բարձր մակարդակում բանակցություններ ունենալը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով Թուրքիայի նկատմամաբ պատժամիջոցներ սահմանելու համար: Թրամփը նշել էր պատժամիջոցների լայն շրջանակ՝ ներառյալ ֆինանսական: Առայժմ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության եւ էներգետիկայի նախարարությունները, ինչպես նաեւ հիշյալ նախարարությունների նախարարները, երկրում իշխող ուժի ներկայացուցիչներից մեկը:
Թուրքիայի վարչապետ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան անպայման կտա համարժեք պատասխաններ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:
«Մենք տեսնում ենք, որ Թրամփը ներքաղաքական գործոնների ազդեցության տակ մերդ եմ քայլեր է ձեռնարկում: Ոչ մի պատժամիջոց ու սպառնալիք ընդունելի չէ մեզ համար: Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք այդ պատժամիջոցների դեմ եւ կտանք պատասխան հարված »,-ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով թուրքական պառլամենտում:
Ավելի ուշ թուրք-սիրիական հակամարտությանն անդրադարձել է հենց Թրամփը՝ խոսելով լրագրողների հետ: Նա անդրադարձել է Թուրքիայում տեղակայված ամերիկյան ավիաբազային՝ նշելով, որ այն չափազանց հզոր ավիաբազա է,որն առանձին դեպքերում կարող է ԱՄՆ-ին ապահովել շատ ցուցանիշներում: Թրամփը լրագրողներին ասել է, որ ինքը երկյուղածություն չունի այնտեղ պահվող միջուկային զենքի համար:
Երեկվանից Դոնալդ Թրամփը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, իր իսկ խոսքերով՝ բավական կոշտ քննարկում են ունեցել:
Թուրքիային քննադատելու եւ նրանց պատժելու կոչով է հանդես եկել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն: Նա Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:
Այսօր հայտնի դարձավ, որ ի թիվս այլ երկրների, զենքի վաճառքի կասեցման մասին հայտարարություն է արել Կանադան:
France24 հեռուստաալիքը՝ փոխանցելով Կանադայի արտգործնախարարության հայտարարությունը նշում է, որ կառավարության որոշմամբ այլևս արտոնագիր չի տրվի որևէ զինատեսակ Թուրքիային վաճառելու համար:
Թուրքիայի գործողությունները դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա: Այս միակողմանի գործողությունը կացնահարում է այդ տարածաշրջանի փխրուն կայունությունը, վատացնում է հումանիտար իրավիճակը, ինչպես նաև զրոյացնում է միջազգային կոալիցիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, որի անդամ է նաև Թուրքիան»:
Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը:
Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2018-ին Թուրքիային 87 միլիոն կանադական դոլարի զինտեխնիկա է վաճառվել:
Ավելի վաղ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդերի դեմ նախաձեռնված «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունից ի վեր Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու որոշում են կայացրել Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Շվեդիան ու Հոլանդիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT