Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը

Booking.com առցանց հյուրանոցների եւ հյուրատների ամրագրման համակարգի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում կազմվել է 2020 թվականի համար ամենաակտիվ համարվող զբոսաշրջային ուղղությունների առաջատար տասնյակը, որում ընդգրկվել է նաեւ Երեւանը:

Ցանկը կազմելու համար մասնագետները հարցում են անցկացրել վերջին 12 ամսում ճանապարհորդած կամ հաջորդ 12 ամսում ճանապարհորդություն նախատեսող չափահաս անձանց շրջանում: Նրանց թիվը, ընդհանուր առմամբ, կազմել է 22 հազար, որոնց թվում՝ Ավստրալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Կոլումբիայի եւ Հարավային Կորեայի 1000-ական քաղաքացիներ, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի, Թաիլանդի, Արգենտինայի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Հոնկոնգի, Խորվաթիայի, Թայվանի, Մեքսիկայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Սինգապուրի եւ Իսրայելի 500-ական քաղաքացիներ:

Առցանց հարցմանը մասնակցած անձինք իրենց պատասխաններն ուղարկել են օգոստոսի 9-28-ն ընկած ժամանակահատվածում:

Երեւանից բացի, 1-ին տասնյակում ընդգրկվել են Մալթայի ափերին գտնվող Գզիրա, Նինբին (Վիետնամ), Սալտա (Արգենտինա), Սեոգվիպո (Հարավային Կորեա), հնդկական Ջոդպուր, լեհական Սվինոույսցե, ճապոնական Տակամացու, Պուերտո Ռիկոյի Սան Խուան եւ Մոնտենեգրոյի Ժաբլյակ քաղաքները:

Ի՞նչ է  Booking.com-ը

Կայքը հիմնադրվել է 1996 թ. Ամստերդամում, հոլանդական փոքրիկ ստարտափից դարձել է համաշխարհային առցանց ճանապարհորդությունների ամրագրման շուկայի առաջատարներից մեկը: Booking.com-ը 198 գրասենյակ ունի աշխարհի 70 երկրներում: Այնտեղ աշխատում է 17 հազար մարդ:

Booking.com-ն օգնում է մարդկանց հնարավորինս հեշտ ճանապարհորդել թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Booking.com-ն առաջարկում է բնակեցման ընտրանքների ամենամեծ ընտրությունը՝ սկսած բնակարաններից, արձակուրդային տներից եւ ընտանեկան փոքր հյուրանոցներից մինչեւ շքեղ 5-աստղանի հանգստավայրեր, ծառի տներ: Booking.com կայքը եւ ծրագրերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով:

Կայքը աշխարհի 228 երկրներում շուրջ 154 հազար 23 ուղղություններով առաջարկում է 28 մլն 905 հազար 405 բնակեցման կեցավայրեր:

Կայքի միջոցով ամեն օր ավելի քան 1 մլն 550 հազար համարներ են պատվիրվում: Booking.com-ում զբոսաշրջիկները կարող են ակնթարթորեն կեցավայրեր պատվիրել ինչպես ժամանցի, այնպես էլ գործուղման համար: Կայքն ամրագրման վճար չի գանձում, եւ եթե հաճախորդը գտնի ավելի ցածր գին, նրանք վերադարձնում են տարբերությունը: Հյուրերը կարող են կապվել Booking.com-ի օժանդակ թիմի հետ օրվա ցանկացած պահի եւ ստանալ օգնություն ավելի քան 40 լեզուներով: 2011 թ. կայքն ունեցել է 1.1 մլրդ դոլարի եկամուտ:

Ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս Հայաստանը կամ Երեւանը շատ հաճախ է հայտնվում տարբեր վարկանշային աղյուսակներում. «Դա շատ լավ է խոսում մեր երկրի մասին եւ նշանակում է, որ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում: Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանը դառնում է ավելի գրավիչ ուղղություն»:

Այվազյանը թեեւ թվերով չնշեց, սակայն վստահ է՝ այս ցուցակում Երեւանի լինելը զբոսաշրջիկի ընտրության վրա ազդեցություն կունենա. «Այն զբոսաշրջիկները, որոնք չեն կողմնորոշվել, թե ուր կարելի է գնալ, նրանց համար այս վարկանիշը կարող է կարեւոր դեր խաղալ: Սա ուղենիշ է նաեւ այն զբոսաշրջիկների համար, որոնք որոշել են այցելել ՀՀ, սակայն դեռ վերջնական ընտրություն չեն կատարել:

Այվազյանի խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի կայուն զարգացման նորարարական կենտրոնի հետ համատեղ մշակում է մի հետաքրքիր գործիք, որը կոչվում է՝ Travelinsights, ինչը հիմնված է արհեստական բանականության մոդելի վրա: Այն վերլուծում է Booking.com-ի, TripAdvisor-ի եւ «Ֆեյսբուք»-ի տվյալները: «Դա շատ լավ հնարավորություններ է բացում մեզ համար: Մշակվելու են այն բոլոր տեղեկությունները, որ կհայտնվեն այդ կայքերում: Այս պահին գործիքը թեստավորման փուլում է»:

Փորձագետի կարծիքով՝ Երեւանի՝ Booking.com-ի 10-նյակում հայտնվելը պայմանավորված է նրանով, որ մարդիկ կամաց-կամաց ավելի շատ են լսում Հայաստանի եւ Երեւանի մասին. «Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկն էլ այն է, որ Զբոսաշրջության կոմիտեն ԶԼՄ-ների, բլոգերների համար ճանաչողական այցեր է կազմակերպում Հայաստան: Նաեւ ավելի թիրախավորված թվային մարքեթինգ ենք իրականացնում»:

Այվազյանը նշեց, որ զբոսաշրջությունն այն ուղղություններից է, որը շատ լուրջ նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը. «Այն գումարները, որը ծախսվում է զբոսաշրջիկների կողմից, մնում են  Հայաստանում: Զբոսաշրջությունը շատ հաճախ գերակա ուղղություն է կառավարությունների համար»:

Հայաստանի կայուն զարգացման նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը մեր զրույցում ասաց, որ Travelinsights-ը առցանց ռեժիմով անընդհատ կարդում, վերլուծում է զբոսաշրջիկների եւ այցելուների թողած կարծիքները Հայաստանի մասին. «Մինչեւ տարվա վերջ մենք նախատեսում ենք այնպես անել, որ «Ֆեյսբուք»-ը եւ նաեւ ռուսերեն կարծիքները կարողանանք վերլուծել, քանի որ ամենաշատ այցելուները Ռուսաստանից ունենք: Այսինքն՝ սա իրական ժամանակի վիճակագրություն է տրամադրում առցանց հարթակի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարությանը եւ Զբոսաշրջության կոմիտեին: Այս պահին այն հասանելի է Զբոսաշրջության կոմիտեին, երկրորդ տարբերակը կլինի տարվա վերջ: Մենք հիմա համագործակցում ենք հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների եւ տեսարժան վայրերի ղեկավար կազմի հետ, որպեսզի տարվա վերջում նրանց էլ հասանելի լինի այս ամենը: Նրանց առաջարկներն էլ ենք հաշվի առնում, որպեսզի այս գործիքն ավելի լավացնենք: Մինչեւ տարեվերջ գործիքը վերջնականապես պատրաստ կլինի»:

Մարգարյանը նշեց, որ կայքը ամենաշատ ինֆորմացիան ստանում է TripAdvisor-ից, որը հիմա վերլուծում են, դրանից բացի, վերլուծում են նաեւ Booking.com-ի կարծիքները, այս պահին էլ բանակցում են «Ֆեյսբուք»-ի հետ, որպեսզի այնտեղից էլ զբոսաշրջիկների կարծիքները վերլուծեն:

Ըստ էության՝ ստացվում է, որ այսպիսի վարկանշային աղյուսակներում հայտնվելը կարող է իր հետ բերել ե՛ւ զբոսաշրջիկների, ե՛ւ, բնականաբար, նաեւ լրացուցիչ գումարների հոսք Հայաստան: Իսկ այս ամենը պահելու համար կարեւոր է էլ ավելի լավացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը, մատչելի դարձնել ծառայությունների գները եւ զբոսաշրջիկների հետ հնարավորինս ջերմ լինել, քանի որ սրանցից յուրաքանչյուրի դեպքում սխալվելու հետեւանքով զբոսաշրջիկը կհիասթափվի իր այցելությունից, ընդհանրական կարծիք կկազմի եւ գուցե հետագայում ո՛չ ինքն այցելի եւ ո՛չ էլ իր մտերիմներին խորհուրդ տա այցելել Հայաստան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2889 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ