Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 12․3 տոկոսով․ նախարար

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով, այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12,3%-ով: Տարվա վերջին, կարծում ենք, որ մոտ ենք լինելու 15 տոկոսանոց աճին։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարն անդրադարձավ նաեւ միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը։

Ըստ այդմ՝ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի բարձրացման համար հիմք են հանդիսացել մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը եւ դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը եւ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։

Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը մեկ կետով` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում:

Նախարարն ասաց, որ Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։ Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Ներառում է 22 ոլորտ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն եւ հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական եւ մասնագիտական ծառայություններ: Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տասնյակում:

Ըստ այդմ՝ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության եւ ճամփորդության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով՝ գնահատվելով 79-րդը: Զեկույցը համեմատում է 140 երկրների 90 ցուցանիշ, որոնք դասվում են 14 խմբերում եւ չորս հիմնական ոլորտներում՝ Միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն եւ խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական եւ մշակութային ռեսուրսներ:

Տպել
1439 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ