Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված  քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից մեկը՝ Վանաձոր քաղաքի՝ 1973 թվականին ծնված բնակիչը, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը, որը Վանաձոր քաղաքի 1973 թ. ծնված բնակչի քրոջ որդին է, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980 թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1517 դիտում

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

Երեւանի բակերից մեկում կայանված մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. բոլորը՝ Ստեփանակերտից

Մեքենան ճանապարհից սահել է դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր. փրկարարներն ուղղել են

Ինչո՞ւ է աղմկում Ծառուկյանը

Լուսաղբյուր գյուղում այրվել է անասնագոմ. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ

Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոնը»․ մարզպետ

Լոռիում ավտովթարի հետեւանքով ՌԴ 102-րդ ռազմաբազայի 27-ամյա զինծառայող է զոհվել (լուսանկարներ)

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք. մահացել է քրոնիկական հիվանդություններ ունեցող 2 տղամարդ

Մահացել է բժիշկ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը