Երևան
12 °C
Վենետիկում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Հանձնաժողովը արդեն նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու եւ համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների եւ թե՛ միջազգային գործընկերների հետ։
Այս հարցի շուրջ քննարկումներին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Դեռեւս մայիսին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը հայտարարել էր, որ ԵԽ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դատաիրավական համակարգի բարեփոխումներին:
Այսօր Հայաստանում այս բարեփոխումների գործընթացում առանցքային հարցերից մեկը Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիրն է։ Կառավարող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՍԴ նախագահի աթոռը զբաղեցնող Հրայր Թովմասյանը լուրջ խոչընդոտ է նախանշված բարեփոխումների ճանապարհին:
Սահմանադրական դատարանի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը նոր չի ստեղծվել։ Դեռեւս 2018 թ.՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, քաղաքական տարբեր գործիչներ հայտարարել են, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ է ուղարկել Սահմանադրական դատարան, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր հերթին վերոնշյալ գործընթացի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր խոսքով, «իշխանության փաստացի բռնազավթմանը»։
Միաժամանակ, այս ընթացքում եվրոպական կառույցներից ստացվող ազդակները հուշում են, որ իրենք եւս լոյալ են Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցում։
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի պնդմամբ՝ եվրոպական կառույցներն ընդունել են իրողությունը, որ Հայաստանում դատաիրավական ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից քսան տարի շարունակ իրականացրած հակաժողովրդավարական քաղաքականության արդյունքն են։
Հովակիմյանի կարծիքով՝ երբեմն այդ միտքն ուղիղ չի ասվում, քանի որ խնդիրը քաղաքական ասպեկտ ունի, սակայն նշյալ կառույցների դրական արձագանքն ասել կուզի՝ «մենք հասկանում ենք՝ դուք ինչ խնդիրների եք բախվել, այնպես որ լուծեք դրանք»։
ԵԽ ներկայացուցիչների եւ վարչապետի հանդիպման ժամանակ երկուստեք նշվել էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եւ դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին եւ որպես ԵԽ անդամ պետություն՝ ՀՀ ստանձնած պարտավորություններին։ ՀՀ կառավարությունը նախօրեին արդեն հաստատել է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը:
Վահագն Հովակիմյանը մեր զրույցում ընդգծեց, որ Հայաստանի խորհրդարանը, կառավարող ուժը ամենաշահագրգիռն են, որ ընդունվելիք բոլոր իրավական ակտերը համահունչ լինեն ե՛ւ մեր Սահամանադրությանը, ե՛ւ միջազգային չափանիշներին. «Դա առաջին հերթին մեզ է պետք, ոչ թե միջազգային կառույցներին, քանի որ այս բարեփոխումների իմաստը հենց Հայաստանում սահմանադրականություն ապահովելն է։ Ինչպես հայտնի է՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստն ընդգծելով՝ վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում, եւ ԵԽ-ն մասնագիտական առումով իսկապես կարող է ներգրավվել։ Կարող է իրավիճակ ստեղծվել, երբ անհրաժեշտություն լինի նախագծերին փորձագիտական եզրակացություն տալ սեղմ ժամկետներում, իրենք ասում են նաեւ, որ կարող են մասնակցել օրինագծերի մշակմանը եւ այլն։ Ամեն դեպքում՝ իրենք խոստանում են ամեն կերպ աջակցել, ԵՄ-ն նույնիսկ հայտնել է, որ կֆինանսավորի որոշ ծրագրեր»։
Հիշեցնենք, որ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին այս տարվա հուլիսին հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար, եւ այդ հարցի քննարկման համար Հայաստանում ընդունվել են Եվրահանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից անդամներ, որոնք հանդիպել են բարձրագույն դատական խորհրդի եւ հարակից կառույցների հետ:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Հրայր Թովմասյանի հնարավոր պաշտոնանկությանը՝ պատգամավորը շեշտեց, որ այստեղ առանցքային խնդիրը ոչ թե Թովմասյանն է, այլ Բարձր դատարանի հանդեպ հանրության անվստահությունը: «Մեզ անհրաժեշտ է ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որը կունենա հանրային վստահություն, որն ամեն անգամ, երբ կքննարկի հանրային հնչեղության հարց, անկախ որոշումից՝ բոլորս կիմանանք, որ դա բխում է Սահամանադրությունից, մեր իրավակարգից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով սակայն, որ այս ճանապարհին Հրայր Թովմասյանն ամենամեծ «մեղքի» բաժինն ունի, որովհետեւ նա մարմնավորում է անձնական շահերով պայմանավորված որոշումներ կայացնելու մտայնությունը։
Պատգամավորի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմով եւ Հրայր Թովմասյանի նախագահությամբ ցանկացած հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկման ժամանակ մարդիկ մտածելու են՝ տեսնես ի՞նչ էր թաքնված Դատարանի որոշման տակ, ի՞նչ խնդիր լուծեց անձամբ Հրայր Թովմասյանը, «Մարդիկ կարող են կասկածել։ Եթե Թովմասյանն իր կենսագրությամբ անբասիր չէ, անընդհատ քաղաքական շարժառիթներ է ունեցել, պետք է եղել՝ ասել է՝ մածունը սեւ է, պետք է եղել՝ ասել է՝ սպիտակ է, այդ ժամանակ հանրային կասկածը լրիվ լեգիտիմ է»։
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ եթե ՍԴ-ն, այնուամենայնիվ, իրենց դիմումը վարույթ չընդունի եւ չքննարկի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, ո՞րն է լինելու Դատարանի նկատմամբ հանրության վստահության վերականգնման հաջորդ քայլը։ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ իրենք ունեն քայլերի հաջորդականությունը, հաշվարկել են հնարավոր բոլոր սցենարները, սակայն այս պահին դրանք չբացահայտեց՝ նշելով միայն, որ այդ քայլերը երեւան կգան ըստ անհրաժեշտության։
Հովակիմյանը համոզված է՝ խորհրդարանն ուղղակի չի կարող այս խնդիրը չլուծել:
«Սա խնդիր է, որը Հայաստանի զարգացման համար առավել քան կարեւոր է։ Չափազա՛նց կարեւոր է, ու խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է այն։ Մենք ունենք մեր քայլերի հաջորդականությունը, եւ մեր ուղերձը նաեւ ՍԴ անդամներին է վերաբերում, նրանք էլ պետք է հիշեն, որ պետությունը չի կարող կանգնել փակուղու առաջ, եւ հանրային վստահություն չունեցող պետական որեւէ մարմին չի կարող խոչընդոտել պետության զարգացմանը»,- եզրափակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT