Սպառնալիքներ ՀՀ վարչապետի եւ «Սասնա ծռեր»-ի հասցեին. Վ. Բալասանյանի մեղադրանքներն ու դրանց արձագանքները

09/10/2019 schedule10:00

Դա հեղափոխություն չէր, դա իշխանության բռնազավթում էր:

Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին եւ այժմ տարվող քաղաքականությանը:

«Այն ժամանակ ես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էի, մենք լու՜ռ հետեւում էինք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Իհարկե, կար դժգոհ մասսա տարվող քաղաքականությունից ու իշխանությունից:

Նիկոլ Փաշինյանը կատարածու է՝ իր իշխանության իշխանավորների հետ միասին: Միանշանակ չի կարելի բարձրաձայնել, բայց մինչ Արցախում անվտանգության նիստ գումարելը, մենք քննարկել էինք բազմաթիվ օրակարգային հարցեր. ամենից կարեւորը մեզ համար եղել են Արցախի հակամարտության կարգավորման ուղիների քննարկումները: Մենք առաջարկել ենք ուղիներ. Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն, ճիշտ է, հայտարարեց, որ ինքն իրավունք չունի Արցախի անունից բանակցություններ վարի. մենք լիազորել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասնակցի եւ լիազորի Հայաստանի անունից, որ Արցախը մասնակցելու է բանակցություններին որպես սուբյեկտ: Հիմա ասում են՝ ինչո՞ւ ավելի վաղ չէիք առաջարկել: Երբ Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ էր վարում, նա ավելի փորձառու էր: Երբ ՄԽ համանախագահները հայտնվում էին Արցախում, ճշտումներ էին անում, հետո բանակցում էր Ռոբերտ Քոչարյանը, այնուհետ՝ Սերժ Սարգսյանը:

Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ նրանք կարողացան նորամուծություն մտցնել բանակցություններում, այն է՝ արցախա-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում իրականացնել: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, այդ վերելակային դիվանագիտությունը, վերելակում մութ հարցերի շուրջ խոսակցություններն ունեցավ: Ըստ իմ լսած, օդում կախված լուրերի՝ անգամ Ալիեւն իրեն ինչ-որ փաստաթղթեր է փոխանցել: Նիկոլ Փաշինյանը կա՛մ թող հերքի, կա՛մ ներկայացնի՝ վերելակում ստույգ ինչ են խոսել Ալիեւի հետ: Բարոյական, իրավական եւ պաշտոնական առումով ես հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի սեփական տեսլական: Նա հայտարարում է, որ նախորդ իշխանություններն անգամ չեն իմացել, թե ինչ փաստաթղթեր են եղել բանակցությունների շրջանակներում: Նա ասում է, որ այդ փաստաթղթերին ինքն է միայն ծանոթացել եւ այդ փաթեթը փոխանցել իշխանություններին՝ ի դեմս Բակո Սահակյանի: Ես հայտարարում եմ, որ չկա նման բան, Նիկոլ Փաշինյանը ստում է, նա ոչ մի փաստաթուղթ էլ չի ներկայացրել, չի կարելի այդպես մոլորեցնել ժողովրդին»:

Վիտալի Բալասանյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը երբեւէ հակամարտող կողմ չի եղել, Հայաստանը պատերազմական գործողությունների որպես սուբյեկտ երբեւէ մասնակից չի եղել: Լեռնային Ղարաբաղն է ընդունել Ադրբեջանի հայտարարած պատերազմը, Հայաստանը միայն աջակցել է նրան: 

«Ցավով պետք է արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, թե Հայաստանը պատերազմող կողմ է, ավելին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է: Այդ մարդիկ Սահմանադրություն էլ չեն կարդացել: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը կտանի կործանման: Նա իշխանությունը բռնազավթել է եւ պետք է օր առաջ հեռանա»:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև՝ իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին՝ չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա՝ «Սասնա ծռեր»-ին անվանելով ահաբեկիչներ, որոնց մի անգամ արդեն ներել են ու երկրորդ անգամ ներել չեն պատրաստվում:

«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- եզրափակեց նա:  

Ստորեւ՝ հարցազրույցն ամբողջությամբ

Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցը երեկվանից ակտիվ քննարկվում է սոցիալական հարթակներում: Հարցազրույցին նաեւ անդրադարձել են Աժ պատգամավորները.

«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ ցավ էր ինձ համար, աչքներիս առաջ հերոսը բեմադրեց, թե ինչպես են դառնում հակահերոս: Նրա հարցազրույցը ոչ միայն անասելի վիրավորում է ողջ հայ ժողովրդին ու Հայաստանի օրինական իշխանություններին, այլև Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրելու դավադիր փորձ է»,- գրել է Աժ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Մոլորյալ գեներալի հայտարարությունները դատապարտողներ շատ ե՞ն եղել՝ որպես ատելության խոսք: Իսկ երկակի ստանդարտներից խոսողնե՞ր: Սպասում եմ ստանդարտի գալու գեթ մեկ նախաձեռնության»,-գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Տպել
9176 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է