Տասնյակ ուսուցիչներ պարգեւատրվեցին համակարգիչներով, լավագույն զինծառայողների ուսուցիչները «Գարեգին ՆԺդեհ» մեդալ ստացան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական համերգ եւ մրցանակաբաշխության արարողություն։ Շնորհակալագրեր, պատվոգրեր եւ խրախուսական նվերներ ստացան բոլոր մարզերից, այդ թվում Երեւանից մի քանի տասնյակ ուսուցիչներ, դաստիարակներ եւ տնօրեններ։ 35 մանկավարժներ ստացան համակարգիչներ։

Այսքանով չավարտվեց արարողությունը. այս տարի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես էր եկել մեկ այլ նախաձեռնությամբ։ Նշվեցին տարվա բոլոր «հանրային» ուսուցիչների անունները։ Մրցանակների արժանացան այն մանկավարժները, որոնք առավել ակտիվ մասնակցություն են ունեցել Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ուսուցիչը» կրթական ծրագրին: 

Ինչպես նշեց նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր այդ ծրագիրը ամենավարկանիշային հաղորդումների մեջ է մտնում։ Նշված ծրագրին իրենց մասնակցությունն ունեցած մանկավարժները ստացան շնորհակալագրեր եւ համակարգիչներ։

Պարգեւատրումներն այսքանով չէին սահմանափակվում։ Պաշտպանության նախարարության կողմից գնահատանքի արժանացան ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն իրականացրած եւ իրենց մարտական խնդիրը լավագույնս կատարած զինվորների ուսուցիչները։ Վերջիններս, համակարգչից բացի, արժանացան նաեւ «Գարեգին ՆԺդեհ» մեդալի։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պատահական չէ, որ այսօրվա միջոցառումը սկսվեց Կոմիտասով, քանի որ այս տարի մեծ ուսուցչին նվիրված հոբելյանական տարի է։ «Մենք ցանկանում ենք, որ (կրթական) համակարգը լինի արդար, որովհետեւ եթե համակարգը չլինի արդար, մենք հաջողությունների չենք հասնի: Եվ այս ամիսների ընթացքում մենք հենց դրան ենք ձգտել»-, ֊նշեց նախարարը՝ հավելելով, որ արդեն հասել ենք որոշակի հաջողությունների։

Հիշեցնենք, որ նախկինում Ուսուցչի օրվան ընդառաջ անցկացվում էր մրցույթ՝ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերում: Հաղթողների անունները հայտարարվում էին տոնական միջոցառման ժամանակ: Լավագույնը ճանաչված ուսուցիչն ու դաստիարակը ստանում էին ավտոմեքենա, տնօրենը՝ համակարգիչ: 

Տպել
3492 դիտում

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան

Պե՞տք է նշել Նոր տարին, թե՞ չէ․ ինչ կարծիքի են մարդիկ, ինչ է որոշել քաղաքապետարանը

Երեւանի որոշ խաչմերուկներում տեղադրվել են նոր սերնդի լուսացույցներ․ ոստիկանություն

Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել կոնսենսուսի․ Տոնոյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ

Արոնյանը համառ պայքարում զիջեց Վաշյե-Լագրավին

Մահացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ․ պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

Ռուստամ Բադասյանի պարզաբանումը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ

Նրա երգն ու երաժշտությունը հոգեհարազատ ու սիրելի են բոլոր սերունդներին․ Ռուբեն Հախվերդյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը

Արմեն Փամբուխչյանը և Հելեն Ֆեյզին անդրադարձել են ԱԻՆ աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման ծրագրին

Բոլորը հարցնում էին՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը... 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Սյունիքի մարզի գրեթե 30 համայնք կդառնա սահմանամերձ. Սյունիքի փոխմարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, հաջակցություն արցախցի արվեստագետների և նրանց ընտանիքների, դրամահավաք է սկսել

ԱԱԾ-ն հերքում է իր աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի հարցում

Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է․ Արթուր Սաքունց