ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում եւ պատճառված վնասի հատուցում:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին՝ իր տապալված մամուլի ասուլիսից հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գեւորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, որն իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր՝ աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է, բժշկական համալսարանի ռեկտոր: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր այսօրվա պաշտոնի համար: Այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ, երբ ուզեցինք համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ նոր նշանակումներ արեցինք, ու այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ: Խորհրդի նախագահ ընտրեցին մի մարդու (նկատի ունի երգահան Վահան Արծրունուն, Ն. Բ.), որը չգիտեմ՝ ինչ կապ ունի բժշկության հետ: Ասում են բժշկական համալսարանի հիմնադիր Արծրունու հետ ազգակցական կապ ունի, վստահ չեմ»:

Ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանին ստախոսության մեջ մեղադրեց եւ ներկայացրեց իր եւ նախարարի միջեւ տեղի ունեցած խոսակցության մի դրվագ, որը վերաբերում էր «Զինվորի տուն» կենտրոնի գործունեությանը։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած քննարկմանը, ըստ Մուրադյանի, Թորոսյանը անթույլատրելի բառակապակցություն է թույլ տվել։ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել», հայտարարել է նախարարը, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և ընդհանուր ոչ մի կողմ, առհասարակ, չի կարող ունենալ»,- մանրամասնել էր Արմեն Մուրադյանը: Նշենք, որ Թորոսյանը հերքել է Մուրադյանի ներկայացրած պատմությունը: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, որ Մուրադյանը դատի է տալու Թորոսյանին:

Տպել
5071 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել