Սա ոչ թե իմպիչմենթ է, այլ պետական հեղաշրջում. Թրամփը շատ կտրուկ քննադատել է դեմոկրատներին

02/10/2019 schedule15:20

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների միջեւ աղմկահարույց հեռախոսազրույցի շուրջ քննարկումները շարունակվում են: Դոնալդ Թրամփը Թվիթերի միջոցով սպառնում է ոչ միայն տեղեկությունը հայտնած պաշտոնիային, այլ նաև հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, իմփիչմենթի հետաքննության ներքո Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է քննադատել դեմոկրատներին, այդ թվում՝ նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին:

Թրամփը նաև հայտնել է, որ ինքը փորձում է հայտնաբերել Ուկրաինայի նախագահի հետ իր հեռախոսազրույցի մասին հայտնած պետական պաշտոնյային: «Հեռախոսազրույցը կատարյալ էր: Երբ պետական պաշտոնյան դրա մասին հայտնել է, նա այն վատ ձևով է մեկնաբանել: Այնուհետև Ադամ Շիֆը սխալ բառեր է հորինել, ինչը կարծում եմ՝ ահավոր է»,- ասում է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ամեն օր տվյալ հարցի շուրջ ավելի շատ տեղեկություն է ստանում։ Նա հայտարարել է, որ այդ ամենը ոչ թե իմպիչմենթ է, այլ պետական հեղաշրջում։ Թրամփի կարծիքով՝ դրա նպատակն է «մարդկանցից խլել իշխանությունը, նրանց ձայները, նրանց ազատությունը», ինչպես նաև՝ «ԱՄՆ-ի քաղաքացիներին Աստծո տված իրավունքները»։

«Los Angeles Times» լրատվականի հաղորդմամբ՝ անցած շաբաթ՝ փակ միջոցառման ժամանակ, Թրամփը պետական պաշտոնյային, որը ազդարարել էր Թրամփի հեռախոսազրույցի մասին, «լրտես» է անվանել: «Ժամանակին մենք նման լրտեսների հետ այլ կերպ էինք վարվում»,- «Los Angeles Times» լրատվականի ձայնագրությունում ասում է Թրամփը:

Թվիթերի իր գրառման մեջ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել իր հեռախոսազրույցի արտահոսքի մեղավորի հետ ու սպառնացել վերջինիս։

Հիշեցնենք, որ օրենքը թույլ է տալիս հայտնել, իրենց կարծիքով, որևէ մեկի ցուցաբերած սխալ վարքի կամ քայլի մասին՝ առանց իրենց անձը բացահայտելու կամ վրեժխնդրության վտանգի:

«Օրենքին հետևող մարդուն քննադատելը կամ սպառնալն այն բանի համար, որ նա մեղադրել է նախագահին, նախագահին վայել քայլ չէ. ամերիկացիներն իրենց երկրի առաջնորդից ավելին են սպասում»,- նշում է Բրուքինգս հաստատությունից Ջոն Հադոքը։

Մինչ դեմոկրատները հետաքննում են, թե արդյո՞ք Թրամփը Զելենսկիի միջոցով փորձել է Ջո Բայդենի մասին վարկաբեկող տեղեկություններ ձեռք բերել, հանրապետականները պնդում են, որ դեմոկրատները գործում են իրենց իսկ շահերից:

«Մեր աշխատանքն օրենսդրությունն է, այլ ոչ թե նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար հետաքննություն անցկացնելը, երբ դրա համար չկան պատճառներ»,- նշել է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեվին Մքարթին:

Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի որոշում կայացվելու դեպքում Սենատում քվեարկություն կանցկացվի: Նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 67 ձայն, ներառյալ՝ 22 հանրապետականների ձայներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2560 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել