Երևան
12 °C
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հուլիսյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Թրամփը կոչ էր արել իր պաշտոնակցին հետաքննություն սկսել քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի նկատմամբ, դարձել է նախագահին անվստահության քվե հայտնելու գործըթաց սկսելու առիթ։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունն արդեն պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթաց սկսելու առաջարկը։
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Պրամիլա Ջայափալն է ասում, Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունն արդեն ապացուցում է ժողովրդին, որ սա ազգային անվտանգության հարց է։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 6 հանձնաժողովներում արդեն սկսվել են հետաքննություն անցկացնելու աշխատանքներ, ինչից հետո իրենց եզրակացությունները կուղարկեն դատավիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերին։ Վերջինս այնուհետեւ կարող է առաջարկել քվեարկություն անցկացնել լիագումար նիստում։
Մեկ այլ դեմոկրատ կոնգրեսական Ռո Խանան հույս ունի, որ գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ։ Նա հիշեցնում է գործընթացն արագացնելու մասին պալատի նախագահ Փելոսիի խոսքերը։
Իսկ մենք հիշեցնենք Փելոսիի հայտարարությունից հետո Թրամփի խոսքերն այն մասին, որ «Փելոսին խելքը կորցրել է»։ «Ինչպես ես եմ հասկանում ու մտահոգված, Փելոսին դժբախտաբար այլեւս Ներկայացուցիչների պալատի նախագահը չէ», - ասել է Թրամփը։
Նախագահներ Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հեռախոսազրույցի սղագրության հրապարակումից հետո Կապիտոլիումը նորից բաժանվել է հստակ ու համառ երկու կողմերի՝ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ։
Օրինակ ինչպես հանրապետական Լինդզի Գրեհեմն է ասում, «Զելենսկիի հետ զրույցի ժամանակ նախագահ Թրամփը որեւէ խոսք էլ չի ասել այն մասին, որ հետաքննություն չսկսվեու դեպքում ԱՄՆ-ը կկասեցնի Ուկրաինային հատկացվելիք օգնութունը»։ Այնպես որ, նման հեռախոսազրույցի համար որեուէ նախագահի իմփիչմենթի ենթարկելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է, ասել է նա։
Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահն է, ասում է, թե «Սղագրությունը ներկայացնում է այլ երկրի ղեկավարի հետ դասական ոճի մաֆիայի լեզվով խոսելու պատկեր»։ Եվ դա այն ժամանակ, ասում է նա, երբ այդ երկրին չափազանց շատ է հարկավոր ամերիկյան աջակցությունը, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմը։
Իսկ այս հեռախոսազրույցի մասին տեղեկություններ հայտնած ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հինգշաբթի օրն ասել է, որ Սպիտակ տունը թաքցրել է հեռախոսազրույցի կարեւոր մանրամասները։
Այնպես որ, այս պատմությունը դեռ շատ ջուր է քաշելու, չնայած այն հանգամանքին, որ իմփիչմենթի ենթարկելու ճանապարհին կանգնած է Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT