Գեղաքարի դպրոցի միակ աշակերտը տեղափոխվել է Խաչաղբյուր. մարզերում կան առանց աշակերտի մնացած կրթական հաստատություններ

Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ ընդամենը մեկ կամ երկու աշակերտ է սովորում: Իրականացված հարցման ընթացքում պարզ դարձավ, որ այսօր նման հաստատություններ կան Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Դրանք հիմնականում կանգնած են փակվելու վտանգի առաջ կամ արդեն փակվել են:

Սյունիքի մարզի Լիճք դպրոցի դռներն այս տարի աշակերտների առաջ չեն բացվել. համայնքում դպրոցահասակ երեխա չկա: Անցած տարի այնտեղ ընդամենը երկու աշակերտ է ուսանել, այսօր նրանք էլ են հեռացել, ընտանիքով տեղափոխվել: Դպրոցը սեպտեմբերի 1-ից այլեւս չի գործում:

Մարզպետարանի Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչությունից նշեցին, որ նման մեկ այլ դպրոց ունեն, որտեղ սովորում է ընդամենը 2 աշակերտ: Մարզում մինչեւ 10-ն աշակերտ ունեցող 14 դպրոց կա:

Գեղարքունիքում այս խնդիրը փորձել են դպրոցը հանրակրթական այլ հաստատության հետ միավորելով լուծել: Գեղաքար համայնքի հիմնական դպրոցի միակ աշակերտը կտեղափոխվի: Նախկինում 2-ն են եղել, աշակերտներից մեկը տեղափոխվել է ուրիշ մարզ եւ մնացել է մեկը: Մարզում գործող 40 դպրոցներից սա միակն է, որտեղ մեկ աշակերտ կա: Որպեսզի խնդիրը լուծում ստանա՝ միավորվի Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին, մարզպետարանը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարություններ: Մարզպետարանից պարզաբանեցին, որ այդ երկու համայնքներն իրար մոտ են գտնվում, հարցն այդպես լուծելու դեպքում չեն խախտվի աշակերտի իրավունքները, քանի որ վերջինս չի կարողանում մասնակցել խմբակային պարապմունքների, միջոցառումների:

«Միավորելուց հետո մենք կունենանք շուրջ 17 միլիոն դրամի տնտեսում, որովհետեւ մեկ աշակերտի համար երթեւեկությունն այլ դպրոց 510.000 դրամով կարող ենք կազմակերպել»,- նշեց վարչության պետ Կարեն Զազյանը՝ հավելելով, որ Գեղաքարի դպրոցը նաեւ ունի ուսուցիչների պակաս, որոնք գալիս են հիմնականում Խաչաղբյուրից: Այսպես իրենց համար էլ հարմար կլինի դասավանդել:

Վայոց ձորի ամենափոքր դպրոցում 3 աշակերտ է սովորում: Այն նոր բնակավայր Մոզրովի հիմնական ուսումնական հաստատությունն է: Արդյոք դպրոցը փակման ենթակա չէ՞, քանի որ աշակերտներն ընդամենը 3-ն են, մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչությունից բացառեցին, քանի որ գյուղը բնակեցնելու խնդիր ունեն, սպասում են, որ գյուղ նոր մարդիկ գան, դպրոցում անպայման աշակերտներ սովորեն:

Դպրոցը թեեւ փոքրիկ է, քիչ աշակերտների համար նախատեսված, բայց նորակառույց է, կահավորված: Ուսուցչական կազմը, բնականաբար, նույնպես սակավաթիվ է՝ երկու հոգի: Կրթական հաստատության միակ խնդիրը բնակավայրում դպրոցահասակ երեխաների նվազ քանակն է:

Բացի Մոզրով համայնքի դպրոցից, քիչ աշակերտներով կրթական հաստատություններ Վայոց ձորում էլի կան, որտեղ 5-6 աշակերտ է սովորում:

Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Արարատի մարզպետարաններից հայտնեցին, որ մարզում չկան կրթական հաստատություններ, որոնք փակման եզրին են կամ ունեն ընդամենը մեկ աշակերտ:

Տավուշում փոքր դպրոցներ, հատկապես սահմանամերձ շրջաններում, շատ կան: Ամենափոքրը գտնվում է Աճարկուտում, այնտեղ 10-ն աշակերտ է ուսանում: Սովորողներն այստեղ միշտ քիչ են եղել, վերջին տարիներին ավելի են պակասել: Թեեւ աշակերտների թվաքանակը քիչ է, այնուամենայնիվ վարչության պետի խոսքով՝ փակվելու խնդիր չունեն. բնակավայրում դպրոցն անհրաժեշտ է:

Բարեկամավանում նույնպես թվաքանակը քիչ է՝ 16 հոգի, բայց այս դեպքում եւս դպրոցը պահպանելու խնդիր ունեն: «Հիմնականում սահմանամերձ շրջաններում 26 դպրոց 50-ից քիչ աշակերտաքանակ ունի: Ուսուցումը կազմակերպվում է երկկոմպլեկտ հիմունքներով»,- նշեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը:

Այս տարի Արարատի մարզի մի շարք գյուղերում եւս առաջին դասարանցիների թիվը քիչ է եղել՝ 4-5 երեխա, սակայն ինչպես նշեցին մարզպետարանից, նույնիսկ սակավաթիվ աշակերտների դեպքում դասարաններն իրար չեն միացվում:

Շիրակի եւ Կոտայքի մարզերում, ճիշտ է, փակված հաստատություններ չկան, բայց սովորողների թիվը որոշ գյուղերում քիչ է: Կան տեղեր, որտեղ առաջին դասարանցիներ չեն եղել կամ ընդամենը մեկն է եղել եւ անհրաժեշտություն է առաջացել դասարաններն իրար միացնել: Այդպիսով երեխաները միայնակ չեն լինում, կարողանում են շփվել դասընկերների հետ, մասնակցել միջոցառումների, խմբակային աշխատանքների:

Տպել
2201 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին