Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանին խնդրեց Սեյրան Օհանյանին թույլատրել բուժման նպատակով երկշաբաթյա ժամկետով մեկնել Գերմանիայի Դաշնություն։
Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական կենտրոնից ուղարկված հրավերի բնօրինակն ու հայերեն թարգմանած օրինակը․
«Նկատի ունելավ, որ դուք մինչեւ հոկտեմբերի 7-ն եք հետաձգում դատական նիստը, իսկ պարոն Օհանյանի հրավերում նշված է, որ նա հոկտեմբեր 21-ի առավոտյան գտնվի հիվանդանոցում, խնդրում եմ, երկշաբաթյա ժամկետով թույլատրել բացակայել Հանրապետությունից։ Բուժումը կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ պարոն Օհանյանը անցնում է համապատսխան զննությունը եւ այդ կապակցութամբ հենց ԲԿ-ից է ուղարկված հրավերը»,- ներկայացրեց Պետրոսյանը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, դիմելով Օհանյանի պաշտպանին, ասաց, որ համապատասխան հրավերում խնամքի սկիզբը նախատեսված է սույն թվականի հոկտեմբերի 21-ից, այսինքն՝ դեռեւս առկա է բավարար ժամանակ։ Դանիբեկյանը Սեյրան Օհանյանի պաշտպանից հետաքրքրվեց այն, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ցանկություն է հայտնել իրեն՝ նախագահող դատավորին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Պետրոսյանը հնարավոր համարո՞ւմ է նախքան այդ միջնորդության լուծումը քննարկել այլ միջնորդություն։
Ինեսա Պետրոսյանը պատասխանեց, որ, նկատի ունենալով առողջական վիճակի հետ կապված հանգամանքը եւ նաեւ այն, որ Օհանյանը նախ պետք է մուտքի թույլտվություն ստանալու համար դիմի դեսպանատուն, անցնի համապատասխան ընթացակարգերով, պետք է հավելյալ մի քանի օրվա թույլտվություն՝ այդ գործողությունները հասցնելու եւ ճիշտ ժամանակին բժշկական կենտրոնում լինելու համար։
Նախագահող դատավորը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին հարցրեց՝ վերջինիս միջնորդությունը չքննարկած լինելու պայմաներում հնարավոր համարո՞ւմ է քննարկել այլ միջնորդություն։ Ալումյանը պատասխանեց, որ քանի դեռ Դանիբեկյանը վարույթում է, այս եւ ցանկացած հարց լուծելու որեւէ խոչընդոտ չկա։ Պաշտպանները միացան Ինեսա Պետրոսյանի միջնորդությանը։ Միացավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Երբ դատարանը մեղադրող կողմի դիրքորոշումը լսելու նպատակով դիմեց դատախազներին՝ Ռոբերտ Քոչարյանը տեղից արձագանքեց․ «Մտածելու բան էլ կա՞, ուղղակի ամոթ է»։
Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ Սեյրան Օհանյանին բուժման մեկնելու հնարավորություն տալու սկզբունքային առարկություն չունեն, սակայն պետք է ունենան երաշխիքներ, որ նա վերադառնալու է նշված ժամկետում, դրա համար անհրաժեշտ է այլ խափանման միջոցի կիրառում, մասնավորապես՝ անձնական երաշխավորություն խափանման միջոց։
Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը եւս չառարկեց քննության առնել Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը, սակայն միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ միջնորդությունը պետք է քննարկվի մինչեւ ինքնաբացարկի միջնորդությունը․
«Պարոն Օհանյանի պաշտպանի միջնորդությունը պետք է քննվի ինքնաբացարկի միջնորդությունից առաջ, եթե Հայկ Ալումյանը չի պնդի այդ միջնորդությունը, որովհետեւ վստահ եմ՝ եթե պարոն Օհանյանի միջնորդությունը քննության առնեք, վաղը պաշտպանության կողմը որպես քրեադատավարական օրենքի խախտում դրա մասին կնշի, այսօր ասում է՝ չեմ անի, բայց կարող է անել»,- նկատեց Սաֆարյանը։
Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը համաձայնեց Սեդա Սաֆարյանի մտահոգության հետ։ Նա նաեւ ասաց, որ անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ՝ Օհանյանի հետ վերադառնալու հանգամանքն ապահովելու համար։
Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ տուժող կողմի մտավախությունները տեղին չեն, քանի որ Հայկ Ալումյանը որեւէ առարկություն չուներ, որ մինչեւ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկվի իրենց միջնորդությունը։ Բացի այդ, Պետրոսյանն ասաց, որ եթե մեղադրող կողմը անձնական երաշխավորության խնդիր է առաջ քաշում, իրենք դա կքննարկեն եւ հարցը կլուծեն։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ե՞րբ է վերադառնալու Գերմանիայից։ Օհանյանը պատասխանեց․
«Կախված է աշխատանքներից, որն իմ պրոտեզի վրա իրականացնելու են բժիշկները, նշված է մեկ-երկու շաբաթ, կարծում եմ, որ ընդհանուր 15 օր, ինչքան շուտ լինի, այնքան շուտ կգամ, մտահոգություններ կան, բայց իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավելի են, իմ ընտանիքը այստեղ է։ Դուք երաշխավորեք, դատարանը թող երաշխավորի, ո՞ւմ ես հիմա գնամ-խնդրեմ՝ երաշխավորի եւ ինչի՞ համար գնամ խնդրեմ»,- արձագանքեց Օհանյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին հայտարարեց, որ միջնորդությունը ձեւակերպելու համար իրեն ժամանակ է պետք, բայց ինքը չառաջարկեց քննարկել նիստը հետաձգելու հարց․
«Ես չեմ միջնորդել էսօր դատական նիստը ավարտել։ Ես ասել եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ձեւակերպելու համար անհրաժեշտ է մեկ օր, երբ կտաք այդ մեկ օրը՝ նշանակություն չունի։ Իսկ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի եղել, դատարանի կողմից նիստը հետաձգելու որոշում չի եղել, եւ կարծում եմ՝ պետք չէ ստեղծել տպավորություն, թե մեր շահերի մեջ կա որեւէ հակասություն»։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ առկա է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, եւ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը, որը չի ենթադրում այլ խափանման միջոցի կիրառում։ Դատարանը բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրեց նրան Հայաստանի Հանրապետությունից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչեւ նոյեմբերի 4-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրհեղեղ Թուրքիայի հյուսիսում. 12 մարդ հոսպիտալացվել է
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը
Պրոֆեսիոնալիզմ, բարեվարքություն, զսպվածություն, ոչ ասելու կարողություն. ինչ է պետք դատախազին՝ ըստ Վարդապետյանի
ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման հարցեր
Գալիս ենք Աջափնյակ. Նիկոլ Փաշինյանը հայտնել է քարոզարշավի հերթական օրվա գրաֆիկը
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ջիլիզա գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորները չեն գտնվել
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է
Վերջին 8 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը ժամանել է Պեկին. ինչ կքննարկեն Թրամփն ու Չինաստանի առաջնորդը
Անլեզու, անուղեղ. դրանից ինչ վարչապետ, հայերեն խոսել չգիտի. իշխանությունը ձերբազատվելու է Կտրիճից. տեսանյութ
Ծառուկյանի նախշազարդ լուքերը. ԲՀԿ առաջնորդը խոսել է իր աղմուկ հանած վերնաշապիկների մասին
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները
ՌԴ-ն դարձել է «изгой» երկիր. դեպի Ռուսաստան գնալ քարոզողները չե՞ն տեսնում դա. Ռուբեն Բաբայան. տեսանյութ
Ջանես Նազարյանը դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն
Քոչարյանը, որ իրեն միակ տղամարդ էր հռչակել, գնում է գյուղեգյուղ, իր աղքատիկ հայերենով ձայն խնդրում. Կոնջորյան
Ռոբը դեռ ամիսներ առաջ էր անկեղծացել՝ հաճելի չէ շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով. Չախոյան
Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը. տեսանյութ
Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
85 հազար դոլար վճարել են, որ 300 հազար ադրբեջանցի գալու մասին կեղծ լուրը գովազդով տարածեն. վարչապետ
Մեքենան բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին. վարորդը մահացել է
Roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և մյուս հերթագրումները ժամանակավոր անհասանելի են
Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել. այնտեղ թաքնված սենատորին ձերբակալելու օրդեր է տրվել
Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը տեսնելու է ժողովրդական բռունցքի հարվածի ուժը. Փաշինյան
Ողբերգական ավտովթար Երևանում. դուրս է բերվել բեռնատարի վարորդի դին
Այ ժողովուրդ ջան, մի՛ թրջվեք, գնացեք տուն, ես կխոսեմ, ուղիղ եթերով կլսեք. վարչապետը՝ Մաստարայի բնակիչներին
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար
13-ամյա աշակերտին դասընկերները պարբերաբար ենթարկել են բռնության. վերջինս հայտնվել է հիվանդանոցում
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է 9 ամսական «երեխային» որբանոց հանձնել, չթողնե՛ք․ Փաշինյան
Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Չնայած հորդառատ անձրևին և կարկուտին՝ Մաստարայում մարդիկ հավաքվել են վարչապետին լսելու. տեսանյութ
ՀՀ վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արթիկում, զրուցել քաղաքացիների հետ. տեսանյութ
Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք
Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ծառուկյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ-ն հերքել է 52 պարեկի աշխատանքից ազատելու տեղեկությունը
Քննարկվում է ՀՀ-ում աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների իրավունքների ներկա վիճակը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT