Երևան
-6 °C
Վերջին շրջանում ադրբեջանական բանակը մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել, այդ թվում՝ թուրքական բանակի հետ համատեղ:
Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում եւս մեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսվել: Սա այս տարի արդեն 4-րդ զորավարժությունն է: Զորավարժությանը կմասնակցի ավելի քան 10. 000 զինծառայող: Նաեւ ներգրավված է 100 միավոր զրահապատ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական թռչող սարքեր, այդ թվում՝ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, 120 միավոր հրետանահրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, հրթիռային համազարկային կայաններ, ականանետեր եւ այլն: Զորավարժությունների սցենարով նախատեսված՝ դժվար ռելիեֆային, անտառային, գիշերային, ինչպես նաեւ բարձր ռադիոէլեկտրոնային հաճախականության պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել հրետանու, ռազմական օդուժի համադրմամբ: Գործակալության փոխանցմամբ՝ նպատակ է դրված, որ այս ամենը հնարավորինս նույնականացվի իրական ռազմական գործողության հետ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի ողջ տարածքում, բոլոր այն հրաձգարաններում, որոնց պայմանները թույլատրում են սցենարի իրական պահանջներին:
Թե որքանով են այս զորավարժությունները լուրջ վտանգ ներկայացնում, մեր զրույցում մանրամասնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
-Պարո՛ն Աբրահամյան, վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի զորավարժություններ է անցկացրել, հիմա էլ նոր զորավարժություն են սկսել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ուժի ցուցադրություն է:
-Ցանկացած դեպքում էլ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունները, առաջին հերթին ուժի ցուցադրում է: Պետք է նաեւ արձանագրել, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել: Այսինքն՝ տարվա ընթացքում զորավարժությունների թիվը եւ դրանց մասնակից զինտեխնիկայի ու մարդկային ուժի թիվն է միտված դրան: Իհարկե, եթե համեմատելու լինենք կոնկրետ այս օրերին սկսված զորավարժությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է, որ ընդհանուր զինտեխնիկայի քանակության առումով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությանը: Այսինքն՝ այս պահին ընթացող զորավարժությունն իր մասշտաբներով աննախադեպ դժվար է համարել: Ամեն դեպքում՝ դա իր մեջ տարբեր մեսիջներ է պարունակում, հիմնականում՝ ուղղված մեզ, մեր հանրությանը, Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, ու դրանց պետք է մոտենալ առավել լրջորեն:
-Սրան զուգահեռ ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն:
-Որպես կանոն՝ այդ ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանում նման մասշտաբի զորավարժություններ են ընթանում, իսկ դրանք հիմնականում ընթանում են սահմանի ոչ այդքան մեծ հեռավորության վրա, Պաշտպանության բանակն անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում՝ կանխելու հնարավոր սադրանքները, որոնք զորավարժությունների ժամանակ կարող են տեղի ունենալ: Այսինքն՝ այս ամբողջ ընթացքը՝ բոլոր առումներով, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ լիարժեքորեն իրավիճակը վերահսկվում է:
-Արդյո՞ք դա հղի է պատերազմի վտանգով, թե՞ այս պահին դրա նախադրյալները չկան:
-Կոնկրետ այս դեպքը նկատի չունեմ, բայց, առհասարակ, սցենարներից մեկը կարող է համարվել՝ հերթական զորավարժություններից հետո կտրուկ ռազմական գործողությունների մեկնարկը: Այսինքն՝ բոլոր առումներով, նաեւ այդ առումով, զորավարժությունները վտանգավոր են: Այդ իսկ պատճառով է, որ ցանկացած զորավարժություն սահմանագծի՝ թե՛ մերձակա, թե՛ որոշակի հեռավորության վրա, ամբողջությամբ դիտարկվում եւ վերահսկվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն:
-Այս զորավարժություններին զուգահեռ սահմանին լարվածություն նկատվո՞ւմ է:
-Այստեղ երկու հարթության վրա պետք է ընդհանուր գնահատականներ հնչեցնել. առաջինն այն է, որ ցանկացած դեպքում զորավարժությունն ինքնին լարվածությունը մեծացնում է, քանի որ զորավարժությունն ինքնին տեղաշարժ է, ինքնին զորքերի կուտակում է: Այսինքն՝ դրանով արդեն իսկ լարվածություն է հաղորդում սահմանին: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի, զորավարժություններն ու հակառակորդի մեծաքանակ շարժերն ինքնին սցենարային առումով կարող են վտանգավոր լինել: Այսինքն՝ նաեւ այս հարթության մեջ պետք է սա դիտարկել:
-Հակառակորդի՝ դեպի մեր կողմ առաջխաղացման փորձ կամ առհասարակ շարժ կա՞:
-Ամառվա ընթացքում մի ընթացք եղել է, որ բավականին լարված էր, բայց վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրավիճակը հիմնականում հանգիստ է եղել: Հակառակորդի կտրուկ շարժեր եւ կուտակումներ առանձնապես չեն եղել Արցախի ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումները հիմնականում քիչ են եղել:
-Այս պահին՝ թե՛ զորքի մարտունակության եւ թե՛ զինտեխնիկայի առումով հայկական բանակն ի զորո՞ւ է համարժեք պատասխան տալ, եթե Ադրբեջանը որոշակի ագրեսիա դրսեւորի:
-Համոզված եմ:
-Այսինքն՝ հանկարծակիի գալու տարբերակներ այլեւս չկա՞ն:
-Ժամանակակից աշխարհում տեխնիկական միջոցներն անընդհատ զարգանում են, անընդհատ նոր հնարավորություններ են ստեղծում, այդ թվում՝ նաեւ ռազմական ոլորտում: Սակայն ընթացիկ գործընթացներին համահունչ՝ մենք անընդհատ փորձում ենք արդիականացնել այն համակարգերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս հակառակորդի շարժերը տարբեր հեռավորությունների վրա անընդհատ մեր դիտարկման տիրույթում պահել: Ամեն ինչ արվում է, որ անկանխատեսելիության ռիսկը նվազի:
Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում եւ պահեստազորի զորահավաք: «Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում եւ հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը»,- նշել է ՊՆ-ն:
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ
«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել
Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից
Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)
Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա
Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են
«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում
Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով
© 2021 Հայկական ժամանակ