Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

15/09/2019 schedule17:33

Տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը մեկնարկեց այս շաբաթ օրը, Երևանում ՝ «Ես կին եմ» թատերական ներկայացմամբ։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-20-ին, Երևանում  և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով։

Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը  բարձրացնելու,  նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի այս տարվա շրջանակներում տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա Խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ։

Փառատոնը մեկնարկեց կազմակերպության պատրաստած՝ ատելության խոսքի, դրա վտանգների ու կանխարգելման մեխանիզմների մասին պատմող տեսահոլովակով։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը փառատոնի բացման խոսքում  նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը։

«Այսօր մարդկանց, խմբերի, վարքագծերի կամ գաղափարների միջև առկա տարակարծութունները հաճախ հանգեցնում են ատելության խոսքի տարածմանը, որը դրդում, խրախուսում կամ արդարացնում է անհանդուրժողականությունն ու անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը։ Մինչդեռ պետք է մշտապես հիշել՝ հասարակությունը, որում ապրում ենք, բազմազան , անկախ մեր ընկալումներից մեզ շրջապատող մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները, մոտեցումները, ապրելակերպն ու համոզմունքները։ Ուստի՝ ոչ ոք չի կարող հղում կատարել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին և բորբոքել ատելություն կամ քարոզել բռնություն»,-ասում է Բաղդասարյանը։

Փառատոնի պաշտոնական բացման արարողության հյուրերի շարքում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հիմնադիր Գայանե Աբրահամյանը։ Պատգամավորն իր խոսքում կարևորեց փառատոնի այս տարվա խորագիրը՝  նշելով, որ ատելության խոսքի դեմ պայքարը անհետաձգելի գործողություններից է ու առաջիկայում այս ուղղությամբ հստակ փոփոխություններ կարվեն։

«Շատ կարևոր է, որ այս տարի ընտրվել է հենց ատելության խոսքի թեման, քանի որ ատելության խոսքը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ սպառնալիք է դարձել։ Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և մարդու իրավունքների կոնվենցիան դրա սահմանափակման հստակ սահմանում է տալիս՝  ներառելով հենց ատելության խոսքը։ Իրավունքի այս տոնի ընթացքում ամեն մասնակից, եթե իր իրավունքներից գեթ մեկն էլ սովորի, արդեն իսկ կարող ենք համարել կարևոր ձեռքբերում»,-ասաց Աբրահամյանը։

Այնուհետև բեմը տրամադրվեց «Թատրոն ութ» թատերախմբի երեք դերասաններին՝ Ժաննա Հովակիմյանին, Մարիանա Եղիազարյանին, Անի Գևորգյանին, որոնք ներկայացրին հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության վրա հիմնված սցենարով ներկայացումը․ 3 կին, 3 տարբեր՝ շատ ծանոթ պատմություններ, 3 չստացված ճակատագրեր, որոնք բեմից խոսում են քեզ հետ: Բոլորն էլ հիշում են իրենց ծննդավայրը, ծնողների ու մասնավորապես հոր կերպարը և վերջապես՝ շրջապատի կարծիքը: Ամենամոտ ու հեղինակավոր՝ հարազատներից մինչև անմիջական շրջապատ, սրանք են այն որոշիչ գործոնները, որ կարող են կործանել յուրաքանչյուրին: Հենց այդպես էլ լինում է: Բեմադրության ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է։ Բեմադրությանը հետևեց քննարկումը՝ դերասանների և հանդիսատեսի միջև։

Փառատոնի ծրագրերի համակարգող թիմի անդամ Անուշիկ Ռշտունին ներկայացնելով փառատոնի հաջորդիվ օրերի օրակարգը՝ նշեց, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia ՀԿ-ի գրասենյակում տեղի կունենա Խմբագրաթոն, որի ընթացքում մեր կամավորները Հայերեն Վիքիպեդիայում կխմբագրեն և կհրապարակեն մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդվածներ։ Իսկ երեկոյան՝  18։00-ին «Մարդու իրավունքների զրույցի» ձևաչափով ոչ ֆորմալ հանդիպում կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ։

Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում։ Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ժամը 19։00-ին՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Սեպտեմբերի 18-ի, ժամը 15։00-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։

Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19։30-ին,Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված Լավ էլի և Բամբիռ ռոք խմբերը։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել։ Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ։

Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝  «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով: Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1608 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ